Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԻՆՉՔԱՆ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ՊՈԿՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅՆՔԱՆ ԹՈՒԼԱՆՈՒՄ Է ՀԱԿ-Ը. ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ ՏԵՍԱ

Արխիվ 12-16

ԻՆՉՔԱՆ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ՊՈԿՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅՆՔԱՆ ԹՈՒԼԱՆՈՒՄ Է ՀԱԿ-Ը. ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»  կուսակցության ղեկավար Սոս գիմիշյանից այսօր «Իրավունքը» պարզեց` ինչու է  ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես  մի առիթով հայտարարել էր ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը,  կարծես թե ստանձնել է ԲՀԿ-ի մամլո խոսնակի դերը, որի վառ ապացույցը վերջինիս  օրեր առաջ հրապարակված հարցազրույցն է, որտեղ առաջին նախագահը  ԲՀԿ-ին զգուշացնում է իշխանությունների կողմից սպասվող մտրակի քաղաքականության մասին:

Գիմիշյանը հիշեցնում է`ՀԱԿ-ը որպես համաժողովրդական շարժում, քայքայվեց այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ԲՀԿ-ի հետ գործընթաց սկսելու մասին. «Առաջին նախագահը  շարունակում է իր այդ նույն գործելաոճը այն դեպքում, երբ կյանքը ցույց տվեց, որ ինչքան ինքը փորձում է  ԲՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնել, այնքան մենակ է մնում: «ԲՀԿ-ում բացի ֆինանսական ռեսուրսներից ոչ միտք կա, ոչ էլ գաղափար»,- ասաց բանախոսը:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»  կուսակցության ղեկավարի խոսքով`Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությունից պոկել ԲՀԿ-ին`իշխանությունը թուլացնելու համար, սակայն այլ բան է ստացվում`ինչքան ԲՀԿ-ին պոկում է իշխանությունից, թուլանում է ՀԱԿ-ը: «2008-ի համաժողովրդական շարժման արդյունքը եղավ  հասարակության հիասթափությունը, 10 զոհը և 7 մանդատը (նկատի ունի մարտի մեկը և խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀԱԿ-ի ցուցակով պատգամավոր դարձածներին-հեղինակ)»:

Մանրամասները`տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ