Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼԵՎՈՆ-ՐԱՖՖԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Արխիվ 12-16

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼԵՎՈՆ-ՐԱՖՖԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Այս օրերին քիչ քիչ շրջանառության մեջ են մտնում խոսակցություններ, որ արեւմտյան համապատասխան հաստատությունները հայաստանյան ՙթեժ աշնան՚ հետ կապված նորից հայտնվում են լիդերի փնտրտուքների հին բարդությունների առաջ: Անշուշտ, աշնանային ՙհեղափոխական՚ սխեմաների լոկոմոտիվի դերում փորձում են տեղավորել ԲՀԿ-ին, որը, սակայն, հատկապես այդ հարցում համաձայն է միայն ստվերային դերակատարման:
Չնայած ավելին չի էլ պահանջվում, քանի որ ՙհեղափոխական՚ ստրատեգների մոտ կա այն համոզմունքը, որ հրապարակավ ԲՀԿ-ին առաջին պլան մղելու դեպքում մեծ է ողջ գործընթացը Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապելու ու շարժման մասսայականացումը ձախողելու վտանգը: Ու նորից պտտվել-պտտվել ու մտածում են հրապարակային լիդերի ֆունկցիան ՙհին տաշտակների՚` Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա դնելու մասին` այլընտրանքային ֆիգուրա դեռ չտեսնելու պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանից պահանջվում է հրապարակավ դեմ գնալ Եվրասիական միության ծրագրերին, որից, ավելի ճիշտ, հակառուսական բնույթի կտրուկ քայլերից նա հեռատեսորեն փորձում է ձեռնպահ մնալ` մտահոգված լինելով իր կառավարման տարիների հետ կապված որոշ կոնկրետ կոմպրոմատների ջրի երես ելնելու հավանականության: Րաֆֆին շեշտադրված հակառուսականությունից ավելի կոնկրետ, հակաեվրասիականությունից, չի խուսափում: Բայց Լեւոնը ոչ մի կերպ չի համաձայնվում մտնել Րաֆֆիի քաղաքական ենթակայության տակ: Մեր աղբյուրն ասում է, որ կինչեւ իսկ համապատասխան դեսպանատների մակարդակով արված հորդորները արդյունք չեն տվել, եւ խնդրի լուծման համար հիմա մտածում են Լեւոն-Րաֆֆի հանդիպման կամ հանդիպումների շարք կազմակերպելու մասին:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ