Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՄԻ ԿՐԱԿՈՑՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱ՞Կ. ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄԻ ԿՐԱԿՈՑՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱ՞Կ. ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,   ռուսաստանաբնակ գործարար լևոն Հայրապետյանի ձերբակալության հավանական վարկածն այն է, որ այս ամենը Ադրբեջանի ձեռքի գործն է: «Իրավունքի» թղթակիցն այսօր  Արցախի հերոս, գեներալ-մայոր  Արկադի Տեր-Թադևոսյանից ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանից հետաքրքրվեց`մամուլում տեղ գտած այն հրապարակումներում առաջ քաշած այն վարկածները, թե դրանք որքանով են իրատեսական` մասնավորապես այս ձերբակալությունը իշխանությունների սրտով է, քանի որ գործարարը երկու տարի առաջ քննադատել էր  իշխանություններին երկրում տիրող  խնդիրների համար: Իսկ ըստ մյուս  վարկածի`գործարարի ձերբակալումը Մոսկվայի պատասխանն է վերջերս Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ռուսաստանի`Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգում է հայ ժողովրդին:

Մանր բաներ են`այսպես արձագանքեց Վահան Շիրխանյանը: Արկադի Տեր-Թադևոսյանն էլ ասաց, որ Լևոն Հայրապետանը ցանկանում էր օգնել նաև ադրբեջանցիներին`ազատվելու մենիշխանական համակարգից: «Ադրբեջանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ   մի քանի տարի անց կորցնելու են իրենց իշխանությունը»,- ասաց գեներալ-մայորը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հնարավոր եղավ հեռախոսով կապ հաստատել Լևոն Հայրապետյանի մտերիմ բարեկամ Արթուր Սաֆարյանի հետ: Վերջինիս խոսքով` հազիվ թե փոխեն գործարարի խափանման միջոցը և նրան տնային կալանք տան, չնայած արվում է ամեն ինչ: Սաֆարյանի խոսքով`գործարարի առողջական վիճակը լավ չէ: Լևոն Հայրապետյանը այժմ գտնվում է «Մատրոսկայա տիշինա» բերդի երրորդ հարկում:

Ինչ վերաբերում է ձերբակալման դրդապատճառներին, ըստ Սաֆարյանի, այն և տնտեսական է, և քաղաքական. «Ռուսական կողմը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ որսալ` Ադրբեջանին հաճոյանալ, և  բաժնետոմսերի խնդիրներ լուծել»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերի վաճառքին, որի ժամանակ տեղի են ունեցել մեքենայություններ: Մեղադրող կողմը  կասկածներ ունի, որ Հայրապետյանն այդ գործում որպես միջնորդ է հանդես եկել:

Սաֆարյանի փոխանցմամբ   ՌԴ օրենսգրքի համաձայն` իրավունք չունեն կալանավորել Հայրապետյանին, քանի որ նա ունի առողջական  խնդիրներ:

Բանախոսները վստահ են, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ`աջակցելու մեր հայրենակցին: Ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը, օրինակ, տեղեկություններ ունի այն մասին, որ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` ընդհուպ մինչև  ԼՂ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ զբաղված են Հայրապետյանին աջակցելով:

Մանրամասները` տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ