Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ.ԿՈՄԱՆԴՈՍ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ  ԼԵՎՈՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ.ԿՈՄԱՆԴՈՍ

Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 16-ին  Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը: Արցախին մեծ աջակցություն ցույց տված գործարարի ձերբակալումը մեծ վրդովմունք առաջացրեց  հայ հանրության շրջանում: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ, որոնցից ամենահավանականն այն է, որ այս ձերբակալության ետևում կանգնած է Ադրբեջանը, քանի որ գործարարը մեծ աջակցություն էր ցույց  տալիս ԼՂ-ին. նրա աջակցությամբ Արցախում կառուցվում է Սուվորովի և Մադաթովի անվան ուսումնարանը:

Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), հրապարակախոս Բակուր Կարապետյանը, Արցախյան պատերազմի հերոս, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը վստահ են`Լևոն Հայրապետյանի ձերբակալումը Ադրբեջանի  ձեռքին գործն է, որի վառ ապացույցն այս օրերին ադրբեւջանական մամուլի հորթային հրճվանքն է:

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքով էլ եղել է թյուրիմացություն, որն անպայման կշտկվի: Նրա կարծիքով պետք է փոխեն Լևոն Հայրապետյանի  խափանման միջոցը`հաշվի առնելով նրա առողջական վիճակը: «Քաղաքական որևէ  ենթատեքստ  չեմ տեսնում»,- ասաց  նախկին պաշտոնյան:

Լրագրողների հետ  հանդիպմանը ներկա էր նաև նյարդաբան, Լևոն Հայրապետյանի բժիշկ Հենրի Բակունցը, ում խոսքով` Լևոն Հայրապետյանը  սրտանոթային խնդիր ունի, երկու անգամ ստենդավորվել է, ինֆարկտ ու ինսուլտ է տարել, ունի շաքարային դիաբետ:  Նման հիվանդներին արգելվում է պահել բանտում: «Շատ երկրներում  նման հիվանդներին չեն կալանավորում»,- մանրամասնում է բժիշկը:

Ա. Տեր-Թադևոսյանն էլ հիշեցնում է` Ադրբեջանի հատուկ ծառայությունները  վաղուց էին հետևում  Լևոն Հայրապետյանին: Հարցին` իսկ կարող էին  այդ ձերբակալումը կանխել  ռուսական իշխանությունները, Կոմանդոսն ասաց, որ պետք չէ այս ամենը կապել ռուսական իշխանության ու ռուս ժողովրդի հետ: «Հետաքննություն է արվում և ամեն ինչ կբացահատվի»,-եզրափակեց Արցախի հերոսը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ