Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ԴՍՏԵՐ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԲՈՒՅԺ, ՏԱՆ ՀԱՄԱՐ ԷԼ ՍԱՌՆԱՐԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԻՆԸ ԴՍՏԵՐ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԲՈՒՅԺ, ՏԱՆ ՀԱՄԱՐ ԷԼ ՍԱՌՆԱՐԱՆ Է

ԽՆԴՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վագիֆ Ավետիսյանը մեկն է այն ազատամարտիկներից, ում    համար հայրենիքը թանկ էր ամեն ինչից: Հայրենասեր,    նվիրյալ, համեստ, իսկական  «Արաբո»-ական էր` հիշում են    ազատամարտիկի մարտական ընկերները:

Վ. Ավետիսյանը  ՀԱԲ-ի հիմնադիրներից է,1990-ից անդամագրվել է «Արաբո» ջոկատին և մինչ արցախյան ազատամարտի ավարտը  եղել է մարտի դաշտում: 1995-1997 թթ-ը «Արաբո» ջոկատի անդամների  հետ հալածվել է այն ժամանակվա իշխանությունների կողմից:1997 թ-ի վերջերին բանտից դուրս գալուց  հետո ազատամարտիկը երկար չապրեց. իր մահկանացուն կնքեց 2000 թ-ին:

Նոր Արեշում բնակվող Վագիֆ Ավետիսյանի ընտանիքը, ինչպես ականատես եղավ «Իրավունքի» թղթակիցը, ապրում է սոցիալական ծանր պայմաններում:  Ինչպես մեզ պատմեց ազատամարտիկի կինը` տիկին Աննան, ապրում են  աղջկա`հոգեկան խնդիրներ ունեցող  33-ամյա Ծաղիկի  թոշակով: «Սթրեսներից ու դեպրեսիաներից, իսկ ավելի կոնկրետ տղայիս մահվանից հետո աղջիկս հիվանդացավ. անընդհատ ասում է`պապայիս եմ ուզում»,- ասում է  ազատամարտիկի կինը:

Դուստրը մի քանի օր եղել  է Ավանի հոգեբուժարանում, սակայն մայրն անտեղից դուրս  է բերել աղջկան, քանի որ իր խոսքերով դեղերը բացասական են ազդել  Ծաղիկի առողջության վրա: «Ես խնդրում եմ մի կարգին հոգեբույժ տրամադրեն աղջկաս, որ գա  մեր տուն, խոսի դստերս հետ»,- հուզված ասաց մայրը:

Առողջական խնդիրներով, սակայն, այս ամենը չի ավարտվում: Ամռան այս տապին տիկին Աննան չգիտի`մթերքները որտեղ պահի. «Սառնարանս չի աշխատում, չգիտեմ ինչ անեմ, բերեցի 7000 դրամ սարքել տվեցի, սակայն նորից  փչացավ»:

Սառնարան չունենալուց զատ`բաղնիք, զուգարան էլ գրեթե չկա: Տանիք էլ որպես այդպիսին ևս գոյություն չունի. փայտերին ամրացված մի քանի թիթեղներով և դրանց տակ տարաներ դնելով` կինը փորձում է տունը պաշտպանել անձրևաջրերից: Ամռանն էլ էլեկտրաէներգիա չի օգտագործում` արևով ջուրը տաքացնելով` լուծում է կենցաղային հարցերը:

Կյանքի հարվածները, սակայն, կոփել են տիկին Աննային, ստիպել ամենավատ իրավիճակից  ելքեր գտնել: Չնայած առկա դժվարություններին` ազատամարտիկը կինը լավատես է, հույսն աստծու և բարի մարդկանց վրա դրած` հավատում է`մի օր  էլ իրենց առաջ դուռ կբացվի:

Մանրամասները` տեսանյութերում:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ