⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՙՙԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ. ՙԿԱՏԱՐՎԵՑ ԱՅՆ ԵՐԱԶԸ, ԻՆՉՆ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՍՏԱՆԱԼ՚

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ. ՙԿԱՏԱՐՎԵՑ ԱՅՆ ԵՐԱԶԸ, ԻՆՉՆ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՍՏԱՆԱԼ՚

Օրերս Սեւանա լճի հենց կենտրոնում` լաստանավի վրա, կայացավ դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻ ՙԻմ երազը՚ նոր հավաքածուի ցուցադրություն-վաճառքը: ՙԵՐԱԶ՚ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ` դիզայներ Արամ Նիկոլյանը այս յուրահատուկ միջոցառումը նախաձեռնել էր` հանուն շաքարային դիաբետ ունեցող երեխաների: Միջոցառումը վարում էին ԱՐԱՄ ՉԱԽՈՅԱՆՆ ու գեղեցկուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԶՅԱՆԸ, ովքեր նույնպես կրում էին հավաքածուից ընտրված հագուստներ: Ցուցադրությունն ուղեկցվում էր DJ Dale-ի երաժտությամբ եւ ծաղրածու ԶուԶունի չարաճճիությամբ:
Մինչ բուն ցուցադրությունը, նախ ներկաները տեսան, թե ինչպես է ծնվել հավաքածուի գաղափարը, որի ընթացքում երեխաները հենց տեղում մոդելների հագուստների վրա նկարեցին գեղեցիկ պատկերներ: Այո, տղամարդկանց եւ կանանց համար նախատեսված բոլոր 45 զգեստները պատրաստված էին սպիտակ կտորներից, որոնց վրա արտատպված էին երեխաների կողմից նկարված պատկերներ:
Ցուցադրությանը ներկա շոու-բիզնեսի հայտնի անձնավորություններից շատերը նույնիսկ գնեցին իրենց հավանած հագուստներից: Առաջին քայլն արեց երգչուհի, պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ըստ նրա. ՙԱրամը միշտ ինձ զարմացրել է, շատ վաղուց ենք իրար հետ աշխատել, դեռ սկսնակ դիզայներ էր: Նրա մտքերը միշտ եղել են ազատ, տարօրինակ, դրա համար շատ միջոցառումներին մեր հագուստների ձեւավորումն արել է Արամը: Սկզբում, երբ իմացա, զարմացա, թե ինչո±ւ Սեւանում, հետո մտածեցի, որ լավ բան է մտածել, կօդափոխվենք: Բայց որ այսպես լաստանավով պիտի ամբողջ Սեւանա լճով շրջեինք` այսպիսի գեղեցիկ ցուցադրության ուղեկցությամբ, չէի պատկերացնում: Իսկ սպիտակ հագուստները շատ գեղեցիկ մտահղացում էր, ձեւավորված հետաքրքիր լուծումով` երեխաների նկարներով, դա կրկին Արամի երեւակայության արդյունքն է: Կարեւորը, որ այդ հագուստները կրելի էին՚:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆՆ անկեղծացավ, որ մտահղացումը եղել է ՙԵրազ՚ հիմնադրամի կողմից.
- Ծնվեց գաղափար, որ երեխաների հետ համատեղ նման նախագիծ անել եւ մոտ 2 ամիս աշխատեցինք, նկարեցինք, երեխաների նկարներից ստացանք կտորներ ու այսօր տեսաք արդյունքը, կատարվեց այն երազը, ինչն ուզում էի ստանալ, ստացա:
- Փաստորեն, ահագին գնորդներ եղան:
- Չգիտեմ, դեռ տեղյակ չեմ, ուզում եմ մաքսիմալ օգնած լինել այդ երեխաներին, մինչեւ վերջին լուման ներդնել այդ գործի մեջ, որովհետեւ շատ եռանդ ու ջանք է դրվել, չեն խնայվել շատ մարդկանց ռեսուրսներ:
- Ներկաներն ասում էին` հագուստները կրելի են:
- Խնդիրն այդպես էր դրված, որ կրելի լինեն, խնդիր չլինի չափսերի առումով: Դրա համար մոդելներն էլ ընտրված են եղել, որ մարդկանց կազմվածքներին մոտ լինեն, չէինք ընտրել հատուկ բարձրահասակ մոդելներ` 1.80 հասակով:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ