ՙԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ՚
Արխիվ 12-16ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ՚
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 12-ին, ժամը 11:15-ին, 1963 թ. ծնված Սերգեյ Դ.-ն հանձնել էր 7 մմ տրամաչափի, թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ, ՙՌԳԴ՚ նռնակ` պայթուցիչով, ՙՏՀՏ՚ նռնակ` առանց պայթուցիչի եւ 5.45 մմ տրամաչափի 122 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունը սակայն չի տեղեկացնում, թե ինչպես էր Սերգեյը բացատրել զենք-զինամթերքի ծագումը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
