Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` այդ կուսակցության երիտասարդական կառույցում փոխվել են հարաբերությունները Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի հետ, նրա ամերիկյան բավականին երկարատեւ ուղեւորությունից հետո:
Ամերիկաներում չեղած երիտասարդ կուսակիցները նկատել են նրա կեցվածքի փոփոխությունը, որ մի տեսակ սկսել է մյուսներին վերից վար նայել` իրեն դնելով ինչ-որ կարեւոր բան իմացողի տեղ: Բացի այդ, նկատել են, որ մինչ ուղեւորությունը սոցիալապես ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող ավագանու անդամը միանգամից ձեռք է բերել լրիվ նոր ու հետեւաբար բավականին թանկ ավտոմեքենա: