⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԿԳՆ-Ն ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՎԵԼԻՆ` ՊԱՏԺՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԿԳՆ-Ն ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՎԵԼԻՆ` ՊԱՏԺՈՒՄ Է


Ինչպես արդեն նշել էր ՙԻրավունքը՚, տխրահռչակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարել էին ամառային դպրոցի մասնակցության մրցույթ` Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցչի եւ ուսանողի համար:
Նույնիսկ հայտնի է, որ այս ՙՅավաշ-կամաց՚ անունը կրող ծրագրի մասնակիցները օգոստոսի 11-17-ը կլինեն Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում: Թե ովքեր թշնամու երկրում խիստ կասկածելի դասընթացների կմասնակցեն, այն էլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, դա թերեւս կպարզի ԱԱԾ-ն, սակայն պարզ է, որ Թուրքիայում վերապատրաստված ՙշպիոն՚-ուսուցիչներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի: Ի դեպ, նշենք, որ սաքունցյան այս խայտառակ ծրագրից անտեղյակ էր հայրենի ԿԳՆ-ն: Սակայն, խնդրի վերաբերյալ արձագանքելով ՙԻրավունքին՚` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար ՄՀԵՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ նշեց. ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ստամբուլի եւ Վանաձորի գրասենյակների հայտարարած ամառային դպրոցին Հայաստանի ուսուցիչների մասնակցության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չի խրախուսում ուսուցիչների մասնակցությունն այն միջազգային ծրագրերին, որոնք համաձայնեցված չեն նախարարության հետ՚: Իսկ թե արդյո±ք Թուրքիայում վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել կրթության ոլորտում, Մ. Ղազարյանը հավելեց. ՙԻնչ վերաբերում է ուսուցիչների հետագա գործունեությանը, տեղեկացնում ենք, որ աշխատանքային օրերին նմանատիպ միջոցառումներին մասնակցելու դեպքում` նրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն կարգապահական պատասխանատվության՚:
Ինչեւէ, հուսանք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին չի հաջողվի այլ սաքունցներով հարստացնել թուրքական լրտեսական մեծ ռեսուրսները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ