⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԿԻՄ ԿԻ ԴՈՒԿԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՄԻՋԵՎ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԿԻՄ ԿԻ ԴՈՒԿԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՍՆՈՒՄ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՄԻՋԵՎ

 

«Ոսկե Ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային կինոյի երեւելի դեմքեր, նրանցից մեկն էլ աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկն է : Ռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է, ասում է ժամանելուց մեկ օր անց արդեն հասցրել է երեք ժամով միայնակ շրջել Երեւանի փողոցներով: «Մի քանի ժամ շրջեցի փողոցներով, այստեղ լավ երեւույթների հետ մեկտեղ նկատեցի, որ աղքատներ  կան, այս առումով Երեւանը եւ Կորեան  նմանեցնում եմ: Այսօրվանից սկսած ես ավելի խորությամբ կուսումնասիրեմ Հայաստանի պատմությունը»,-նշում է ԿԻՄ ԿԻ ԴՈՒԿԸ:

Ռեժիսորը երբեք դպրոց չի հաճախել, մինչեւ 30 տարեկան հասակը կատարել է տարբեր  ծանր աշխատանքներ, ինչպես ինքն է ասում`օրվա հացը վաստակելու համար: Դպրոց չհաճախելը նրա համար խնդիրներ չի առաջացրել, քանի որ այն ամենը ինչ ձեռք է բերել կյանքի ընթացքում ավելին է, քան դպրոցում սովորածը:Կիմ Կի դուկը միայն 30 տարեկանից հետո է սկսել գրել սցենարներ եւ նկարահանել ֆիլմեր, որտեղ ցույց է տվել իրական կյանքը` իր լավ ու վատ կողմերով: Իրական կյանքը նա արտացոլել է հասարակության ցածր խավի մարդկանց միջոցով , որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: «Իմ ֆիլմերում արտացոլված է այն ամենը,  ինչ ես ապրել եմ եւ այն իրականությունը, որը տիրում է կորեական կյանքում: Իմ բոլոր ֆիլմերը չունեն երջանիկ ավարտ, ես ցույց եմ տալիս այն ամենը ինչը քիչ է բաձրաձանվում,  իսկ հետեւություններ անում է հանդիսատեսը: Ինձ համար կյանքում ամենամեծ ուսուցիչը մարդկանց ապրած կանքն է»,-մեկնաբանում է ռեժիսորը:

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին Կիմ Կի Դուկը ընդգծեց, որ փառատոնը   շատ կարեւոր է Հայաստանի եւ աշխարհի տարբեր ռեժիսորների համար: Անձամբ ռեժիսորի համար բոլորովին այլ զգացողություններ է առաջացնում միայն այն մտքից , երբ գիտի, որ իր վեց ֆիլմերը ցուցադրվելու են «Ոսկե ծիրան» -ի շրջանակներում: Ռեժիսորը խորհուրդ է տալիս դիտել այն փոքրիկ երկրների ֆլմերը, որոնք չունեն դեռ կինեմատոգրաֆիա:

Նշենք, որ ԿԻմ Կի Դուկին նվիրված ֆիլմերի հետհայաց ցուցադրության բացումը տեղի կունենա նրա «Պիետա» ֆիլմով, որը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի բարձրագույն պարգեւին`«Ոսկե առյուծին»: Բացի այդ ֆլմից` հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ռեժիսորի եւս վեց ֆիլմ:


 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ