⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

6 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ «ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑՆԵՐ» ՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Արխիվ 12-16

6 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ «ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑՆԵՐ» ՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ


Այս օրերին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցում է Սերբիայում տեղի ունեցող «Ոսկե ձեռնոցներ» անվանումը կրող միջազգային մրցաշարին, որը բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել: Մրցաշարին մասնակցում են կաշվե ձեռնոցի գրեթե բոլոր ուժեղագույն երիտասարդ բռնցքամարտիկները, այդ թվում մարզիկներ նաև Ամերիկա և Աֆրիկա մայրցամաքներից:

Մեր 9 մարզիկներից 6 դուրս են եկել կիսաեզրափակիչ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ: Դեպի կիսաերզափակիչ տանող ճանապարհը հաղթահարել են 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: 64 կգ քաշային Արմեն Մխիթարյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գնել Մուրադյանը և կանանց 51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ