⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՔՈԹԱՆՋՅԱՆՆԵՐԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՔՈԹԱՆՋՅԱՆՆԵՐԸ (Տեսանյութ)

 

«Իրավունքն» արդեն անդրադարձել է, որ երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հոբելյանական երեկոն: http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18123:2014-07-12-11-12-29&catid=123:top-

Երեկոյի ավարտին Եվրոպայի արվեստի եւ գիտության միջազգային ակադեմիայի կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ Ռ. Քոթանջյանը պարգեւատրվեց «Լավագույն դերասան» շքանշանով: Ըստ ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի այդ շքանշանին արժանանում են եվրոպական երկրների առաջավոր հայտնի դերասանները:

Այդ օրը միաժամանակ պարգեւատրվեց նաեւ Քոթանջյան որդին` Մայքլը, արժանանալով Լեոնարդո Դավինչիի անվան շքանշանին, որն ըստ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի. «Հայաստանում առաջին անգամ է հանձնվում, որն էլ շնորհվում է հենց Մայքլին»:

Շքանշանը ստանալով Մայքլն ասաց. «Լեոնարդո Դավինչիի անվանումը մեծ դեր է խաղացել իմ ամբողջ կյանքում: Նա հանճարեղ մարդ է, նրա անվանումով մրցանակ ստանալն ինձ շատ պարտավորեցնող է եւ հաճելի»:


Առավել մանրամասն դիտե՛ք ստորեւ ներկայացրած տեսանյութում.



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Երեկոյի մասին առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ