Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել «Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի «Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև «Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները «Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն «Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը Կատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո) Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը

«Ծանր ֆիլմ է. առանց վալիդոլի, դժվար կլինի այն դիտել»

Արխիվ 16-20

Գրեթե մեկ տարի առաջ ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵՍԱՅԱՆԸ նկարահանեց «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմը, որն իրական փաստերի վրա հիմնված պատմում է 1988 թվականի ողբերգական երկրաշարժի մասին: Այն արդեն մեկ անգամ ցուցադրվել է Գյումրիում, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի դիտարկմամբ, դիտավորյալ են առաջինը գյումրեցիներին ցուցադրել, որպեսզի զգան նրանց արձագանքը: Չնայած ֆիլմը հայաստանյան էկրաններին կհայտնվի նոյեմբերի 18-ից, բայց երեկ կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը ԶԼՄ ներկայացուցիչների եւ մշակույթի գործիչների համար, որին ներկա էին նաեւ ֆիլմում իրենց մասնակցությունն ունեցած  ռուս եւ հայ արտիստներ:

 «ԼԱՎ ԵՄ ՀԻՇՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ 1988-ԻՆ»

Image result for Երկրաշարժ / ЗемлетрясениеՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԼԱՎՐՈՆԵՆԿՈՆ, որը ֆիլմում մարմնավորում է ճարտարապետ Կոնստանտին Բերեժնուն, որը երկար տարիներ բանտում անցկացնելուց հետո վերադառնում է Լենինական, որտեղ բնակվում են կինն ու երեխաները: Ինքնաթիռի պատուհանից տեսնում է, թե ինչպես է քանդվում Լենինականը. «Քաղաքի հետ քանդվում են նաեւ այնտեղ ապրող մարդկանց հույսերը, իմ հերոսի հույսերը` տեսնել իր  ընտանիքին: Ինքնաթիռից իջնելուց հետո իմ հերոսը սկսում է իր ընտանիքի որոնումները»,- ֆիլմի փակ ցուցադրությունից հետո մեզ հետ զրույցում պատմեց ՌԴ արտիստն ու հավելեց. «Յուրաքանչյուր ֆիլմ քննություն է, որով ստուգում ես քեզ, ուզում էի լիովին դիպուկ, հավաստի եւ համոզիչ լինել: Նման ֆիլմերը հիմնականում բարդ են, որովհետեւ վերքերը դեռ բաց են, եւ եթե հանձն ես առնում, ապա հասկանում ես պատասխանատվության աստիճանը: Լավ եմ հիշում, թե ինչ էր կատարվում 1988-ին: Այդ ժամանակ ես այդքան էլ երիտասարդ չէի, արդեն հասցրել էի կորցնել հարազատ մարդկանց, այդ պատճառով հասկանում էի, թե ինչ է նշանակում կորուստ: Սակայն, ամեն դեպքում, դժվար է նկարագրել այն, ինչ զգացի այդ ժամանակ: Շոկ, հարված... Երբ հաշված վայրկյաններում մահանում է այդքան մարդ: Այդ ժամանակ առաջ են գալիս մի շարք հարցեր` ինչի՞ համար, ինչո՞ւ, ինչպե՞ս... հետո` ինչո՞ւ ոչ ոք չկարողացավ կանխատեսել, ինչպե՞ս են մարդիկ դրանից հետո ապրելու...»:

«ԵՐԿԱՐ-ԲԱՐԱԿ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ»Image result for Երկրաշարժ / Землетрясение
Խոսելով նկարահանման հրապարակի մասին` հավելեց. «Երբ ինձ առաջարկվեց նկարահանվել այս դերում, երկար-բարակ չեմ մտածել, միանգամից տվեցի իմ համաձայնությունը: Նորմալ է, որ արվեստի մարդը կարեկցի եւ վերապրի այլ մարդու ցավը, հենց այդ զգացողությամբ էինք աշխատում: Երբ առաջին օրը մտա նկարահանման հրապարակ, իրենց ծավալով ինձ գրավեցին դեկորացիաները, միանգամից պարզ երեւում էր, որ շատ աշխատանք է տարվել, ամեն ինչ արված էր, որ դերասանը մտնի կադր եւ աշխատի առավելագույնս անձնվեր: Այս ֆիլմը պատմություն չէ այն մասին, թե որքան ահավոր է մահը, այլ ցույց է տալիս, թե որքան գեղեցիկ եւ անգին է կյանքը, եւ որքան շատ պետք է այն գնահատենք: Ծանր ֆիլմ է. առանց վալիդոլի, դժվար կլինի այն դիտել»,- ժպտալով ասաց ՌԴ արտիստն ու հավելեց, որ ուզում է մարդիկ հիշեն այդ աղետը, նայեն իրենց շուրջն ու մտածեն. «Մարդիկ, նայե՛ք միմյանց, սթափվե՛ք, այսօր ողբերգությունները բավականացնում են մեզ, գնահատե՛ք խաղաղությունը, գնահատե՛ք ինքներդ ձեզ, ձեր հարազատներին, կյանքը, սերը, քանի որ դրանք են աշխարհի կարեւորագույն բաները, դա է մեր ուղերձը»:

«ԵՐԲԵՔ ՉԷԻ ՄՏԱԾԻ, ՈՐ ԲԱԽՏ ԿՎԻՃԱԿՎԻ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՅՏՆՎԵԼ ՆՈՒՅՆ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»Image result for սոս ջանիբեկյան երկրաշարժ
Ֆիլմում բացասական կերպար մարմնավորած հայ դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ համար մեծ պատիվ է եղել միեւնույն նկարահանման հրապարակում հայտնվել Կոնստանտին Լավրոնենկոյի հետ. «Մեծ պատիվ ունեմ աշխատելու նրա հետ, որովհետեւ նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, որոնք ինձ համար շատ լուրջ գեղարվեստական արժեքներ են: Երբեք չէի մտածի, որ բախտ կվիճակվի նրա հետ հայտնվել նույն նկարահանման հրապարակում: Այդ պատվի համար շնորհակալ եմ Սարիկ Անդրեասյանին եւ Image result for Землетрясение  / ԵրկրաշարժՌուբեն Դիշդիշյանին», - ասաց Ս. Ջանիբեկյանն ու անդրադառնալով իր բասացական կերպարին` հավելեց. «Իհարկե, իմ կերպարի դրսեւորումները բացասական էին, բայց, քանի որ ինձ համար ցանկացած կերպար ու ցանկացած մարդ հասկանալի է այս աշխարհում, որքան էլ ստոր լինեն նրա գործողությունները, միեւնույնն է, ես իրեն կարող եմ արդարացնել` իր ներքին պատճառներով: Իմ հերոսն այդ կերպարներից մեկն էր, որը շատ դժվար էր կերտել, որովհետեւ ներքինդ` հոգիդ է կռվում, որ հայը հայի դեմ ինչ-որ ստոր արարքներ է անում, ինչը հայ տղայի համար շատ դժվար է, բայց մասնագիտությունը հաղթում է, նույնիսկ` ազգության պատկանելությունը»:

«ԻՆՁ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԷԻ, ՈՐ ՍԱ ՖԻԼՄ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ՈՂՋ ԵՆ»
ՌԴ կինոյի եւ թատրոնի դերասանուհի ԻՐԻՆԱ ԲԵԶՐՈՒԿՈՎԱՆ ֆիլմում Image result for Землетрясение  / Երկրաշարժմարմնավորում է ուղեկցորդուհու կերպարը, սակայն նա նույնպես մեծ հաճույքով է համաձայնել խաղալ ֆիլմում. «Ֆիլմում ինձ բաժին հասավ ուղեկցորդուհու փոքր դերը, բայց մեծ սիրով ընդունեցի առաջարկը: Իմ կերպարը պետք է տղամարդկություն ցուցաբերի, քանի որ մարդիկ խուճապի  են մատնված, եւ հարկավոր է նրանց  ինչ-որ կերպ օգնել: Հուսամ, որ եթե իրական կյանքում  ինձ հետ նման բան պատահեր, կկարողանայի պատվով հաղթահարել այդ իրավիճակը»,- ասաց դերասանուհին` հավելելով, որ հիշում է 1988 թվականին հայերի հետ տեղի ունեցած այդ աղետը, ուստի` ֆիլմի դիտման ժամանակ առանց արցունքների, չի կարողացել նայել. «Ես դերասանուհի եմ եւ շատ լավ գիտեմ , թե ինչպես է նկարահանվում  ֆիլմը: Սկզբից հետեւում էի տեսախցիկին, մոնտաժին, նկարիչների աշխատանքին, դիմահարդարներին, դերասաններին, բայց հետո այդ ամենը վերացավ ու մնացին միայն իմոցիաներ: Ես գրեթե երբեք չեմ հուզվել կինոթատրոններում, բայց այսպես իմ կյանքում ոչ մի ֆիլմի ժամանակ լաց չեմ եղել: Ինձ հանգստացնում էի, որ սա ընդամենը ֆիլմ է, եւ մարդիկ ողջ են, իսկ ռեժիսորը չի ցանկացել դիտողից արցունք կորզել, այս զգացողություններն ինքնաբերաբար են գալիս: Հուզվել էին բոլորը, նույնիսկ տարիքով տղամարդիկ: Ես հայ չեմ, բայց կան բաներ, որոնք խորն են, քան ազգությունը: Այս ֆիլմը իրական եւ համամարդկային արժեքների, ներողամտության մասին է: Յուրաքանչյուր օր մենք չգիտենք, գուցե այն վերջինն է լինելու, կյանքն անսպասելի ավարտ կարող է ունենալ, դրա համար շատ կարեւոր է, որ մարդուն, ում սիրում ես, անպայման դրա մասին ասել, եւ չասել կտրուկ վիրավորական խոսքեր, քանի որ վաղը կարող է եւ չլինել»:

«ԱՆԸՆԴՀԱՏ ԿՐԿՆՈՒՄ ԷԻ` ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԻՆՁ ՈՒԺ ՏՈՒՐ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՄ ԽԱՂԱԼ»
Բերեժնու կնոջ կերպարում նկարահանված ՌԴ վաստակավոր արտիստուհի ՄԱՐԻԱ ՄԻՐՈՆՈՎԱՆ, չնայած փոքրիկ դերակատարությանը, բայց կրկին միանգամից է համաձայնել խաղալ ֆիլմում. «Չնայած գլխավոր հերոսի կնոջ իմ դերը շատ փոքր էր, բայց երբ ես կարդացի սցենարը, սիրահարվեցի եւ միանգամից ցանկացա մասնակցել: Սցենարը շատ ուժեղ է եւ խորաթափանց, հազվադեպ է լինում, որ այսքան շատ ազդվեմ սցենարից: Մինչ Գյումրի գալը, մենք Մոսկվայում էինք նկարահանվում, իմ դերի ֆինալային հատվածն էինք նկարահանում, Սարիկն ասաց` ցանկանո՞ւմ ես ցուցադրեմ ֆիլմից արդեն նկարահանված կտորներ, ես համաձայնեցի եւ վագոնչիկներից մեկում նա Image result for Землетрясение  / Երկրաշարժինձ ցուցադրեց Կոստյայի կտորը, երբ հրաժեշտ է տալիս մեր աղջկան: Իմ կյանքում հաճախ չի լինում, որ ես այդքան շատ ազդվեմ, գուցե տարիների փորձն ու մասնագիտությունն է պատճառը, բայց նայում էի այդ դրվագը` անգամ չմոնտաժված տարբերակով, եւ վախենում էի իմ զգացողությունների մասին ասել Սարիկին: Իմ առաջին նկարահանման օրվանից ես անընդհատ կրկնում էի`  Աստված իմ, ինձ ուժ տուր, որ կարողանամ խաղալ, որովհետեւ իմ հերոսուհին այնքան ուժեղ է մարդկային առումով, ազդեցիկ, հզոր, որ պետք էր այն զգալ եւ չփչացնել: Իսկ արդեն, երբ եկանք Գյումրի ու սկսվեցին նկարահանումները, այստեղ ինձ հիշատակվեց  հրապարակի կանգնած սլաքներով ժամը: Վարորդը պատմում էր պահպանված մի քանի տների մասին, թե ինչպիսի ճարտարապետություն է եղել, եւ այս քաղաքը հեղեղված է աղետով: Ինքս ինձ մտածում էի` այս քաղաքը կարելի է հուշարձան անվանել, որքան մարդկանց կյանքեր մեկ վայրկյանում հեռացան: Շատ էի ուզում, որ ոչինչ չփչացնեմ, այն, ինչ գրված էր սցենարում, իսկ սցենարը հրաշալի էր»:

«ԴԺՎԱՐ ԷՐ, ԵՐԲ ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՕՐ ԷԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՏԱԿ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ»
Ֆիլմում Լիլիթին մարմնավորած դերասանուհի ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, իր խաղընկերոջ` Վիկտորի հետ աշխատանքի մասին ասաց. «Վիկտորն արմատներով հայ է, բայց չի խոսում հայերեն: Նա այն դերասաններից է, որ ունի ե՛ւ տաղանդ, ե՛ւ աշխատասիրություն, մեծ հաճույք եմ ստացել նրա հետ աշխատելիս»,- գոհունակությամբ շեշտեց դերասանուհին եւ անդրադառնալով իր կերպարին, որը ֆիլմում փլատակների տակ ողջ մնալու հույսով ապրում է 3 օր, կիսվելով իր տպավորություններով` հավելեց. «Ես ծնվել եմ 88-ից հետո, եւ ինձ մոտ այդ մթնոլորտն ստանալը բարդ էր: Այդ մասին մոտավորապես տասից ավելի աղջիկների հետ եմ խոսել, ովքեր այդ ժամանակ եղել են 18-20 տարեկան եւ մի քանի օր հայտնվել են փլատակների տակ, ինչը սարսափելի է եղել: Օրինակ` Թատերական ինստիտուտի բուֆետի աշխատակցուհին նույնպես փլատակների տակ է մնացել 18 ժամ: Մի խոսքով, շատ դժվար էր խաղալ այդ դերը, այն Image result for Землетрясение  / Երկրաշարժդեպքում, երբ ես ընդամենը մեկ օր էի փլատակների տակ նկարահանվում եւ այդ ծանրությունն ինձ վրա զգալով, այդ հող ու փոշին մաշկիս վրա հասկացա, զգացի... Փշաքաղվում եմ հիշելով... Պատկերացնում եք, մարդ է եղել, որ 3 օր է մնացել փլատակների տակ եւ ապրել, ինչ ուժ պետք է ունենա, որ 3 օր կարողանա ապրել ու հավատալ, որ իրեն կփրկեն. իրոք շատ սարսափելի է»:

«ԱՆՀՆԱՐ ԷՐ ԱՅԴ ԷՄՈՑԻԱՆԵՐՈՎ ԱՄԵՆ ՕՐ ԱՊՐԵԼ»
Ծագումով Արցախից, սակայն ՌԴ-ում ծնված եւ մեծացած դերասան ՎԻԿՏՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, որը ֆիլմում մարմնավորում է Ռոբերտի դերը, երկրաշարժի մասին Image result for Землетрясение  / Երկրաշարժլսել է հորից: Հենց 1988 թվականին ծնված արտիստը պատմեց, որ նկարահանման հրապարակի դեկորացիաները փոխանցել են այն ողջ անհրաժեշտ էմոցիաները. «Երբ նկարահանման հրապարակում տեսնում ես քանդված քաղաքի դեկորացիաները, անհնար է անտարբեր մնալ, հակառակ դեպքում` կարող ես թողնել մասնագիտությունդ: Չնայած, անկեղծ ասած, դժվար էր ամեն օր այդ էմոցիաներով ապրել: Այս ողբերգությունը  ոչ մեկին անտարբեր չի թողել: Հայրս այդ ժամանակ ծառայել է Արխանգելսկի շրջանի Սեւերոդվինսկ քաղաքում եւ լեյտենանտի կոչումով գնացել է Լենինական` մարդկանց օգնելու: Նա փլատակների տակից մարդկանց է հանել: Ամբողջ կյանքում չի մոռանում այս ամենը, նա խոստովանում է, որ այդ ժամանակ  բավականին երիտասարդ է եղել եւ չի գիտակցել,  թե ինչ է կատարվում, Հիմա նա չի կարողանում անցնել այդ ամենի միջով»: 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ






Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ Պուտին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top