Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում կասկածամտությունը գնալով խորանում է, շատերն իրար չեն վստահում:
Վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ստյոպա Սաֆարյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ բանը հասել է նրան, որ Ստյոպիկից պահանջել են քիչ հանդես գալ քաղաքական թեմաներով, եւ որպեսզի ՙքառյակի՚ հետ հարաբերությունները չփչացնեն, Ս. Սաֆարյանը պետք է հիմնականում իր ֆեյսբուքյան պատը ՙզարդարի՚ ֆուտբոլի մասին գրառումներով: