Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Թեև սիրիահայերը շարունակում են  գալ Հայաստան և նրանց խնդիրները մնում են մեր ուշադրության կենտրոնում, սակայն  պակաս կարևոր չէ նաև Իրաքում տիրող իրավիճակը և իրաքահայերի խնդիրները թե Հայաստանում, թե Իրաքում: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՀ-ում իրաքահայերի ընտանեկան մշակութային, հասարակական միության նախագահ պարոն ՎԻԳԵՆ ԿԵՏԻԿՅԱՆԻ հետ:

-Պրն Կետիկյան, քանի իրաքահայ կա Հայաստանում և արդյոք Իրաքում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալու Հայաստան:

-2005-ից իրաքահայերը հաստատվել են Հայաստանում: Ամեն տեսակետից համարյա հանգիստ ենք: Եթե մեկ-երկու խնդիր էլ կա, ապա դրանք ընդհանուր խնդիրներ են, ոչ թե  միայն իրաքահայերին վերաբերող: Եթե 2008-ին 1100 իրաքահայ կար Հայաստանում, այսօր Հայաստանում կա 600 իրաքահայ: Մեծամասնությունը հաստատվել է Երևանում, երկու ընտանիք ապրում է Աբովյան քաղաքում, իսկ  մի փոքր մասն էլ բնակվում է Մասիսի տարածաշրջանի Դարբնիկ գյուղում:

-Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում իրաքահայերը Հայաստանում:

-Հիմնական խնդիրը աշխատանք գտնելն է, որի պատճառով  իրաքահայերը  գնում են  Եվրոպա: Մեր հայրենակիցները ցանկանում են հայրենիքում հաստատվել, քանի որ յուրաքանչյուր հայի տունն իր հայրենիքն է:

Հայաստանում հաստատված 600 իրաքահայերը  ինչով են զբաղվում, որ ոլորտում են կայացել ու հասել հաջողությունների:

Մի մասն ունի իր սեփական բիզնեսը, մի մասն էլ արհեստավորներ են` մեքենաներ են նորոգում, էլեկտրիկներ են:

Իրաքահայերի ընտանեկան մշակութային, հասարակական միության նախագահ պարոն ՎԻԳԵՆ ԿԵՏԻԿՅԱՆԻ հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա համարում:

Նյութը, տեսանյութը` ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ