⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՕԵԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ»

Արխիվ 12-16

«ՕԵԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ»


Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-ի  (Օրինաց երկիր կուսակցություն) հետ կապված վերջին զարգացումներին փաստեց, որ ՕԵԿ-ը միանալով ընդդիմությանը պատրաստ է համագործակցել` իր նպատակներին ու ծրագրերին չհակասող խնդիրների շուրջ: Կուսակցությունը հիմնականում խնդիր ունի վերկանգնել ընդդիմադիր այն հատվածին, որ ընտրությունների ժամանակ ձայն էր տալիս ՕԵԿ ռաջնորդ Արթուր Բաղդասարյանին: «Լինելով իշխանական` նա այդ ձայները կորցրել է եւ այժմ վերկանգնելու խնդիր ունի: Շատ հարցադրումներ, որոնք ՕԵԿ կանի հետագայում` նպատակ է հետապնդում վերկանգնելու կորցրած ձայները»,-նշեց Ա.Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով` ՕԵԿ պետք է կողմնորոշվի թե ընդդիմադիր  որ հատվածում է ուզում տեղավորվի, քանի որ Հայաստանում կա  ծայրահեղ, չափավոր եւ կենտրոնամեդ ընդդիմություն: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով ՕԵԿ ծայրահեղ ընդդիմության շարքերը չի գնա, քանի որ վերջինս շատ է փոքրացել եւ 5 տոկոսից էլ նվազ է. «ՕԵԿ ցանկանում է պահպանել իշխանամեդ ձայների գոնե մի մասը , այդ պատճառով էլ նա կհամալրի կենտրոնամեդ ընդդիմության շարքերը»,-ավելացրեց Ա.Ադիբեկյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ