Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«ՕԵԿ_Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ»

Արխիվ 12-16

«ՕԵԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ»


Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-ի (Օրինաց երկիր կուսակցություն) հետ կապված վերջին զարգացումներին փաստեց, որ ՕԵԿ- ը միանալով ընդդիմությանը պատրաստ է համագործակցել` իր նպատակներին ու ծրագրերին չհակասող խնդիրների շուրջ:  Կուսակցությունը հիմնականում խնդիր ունի վերկանգնել ընդդիմադիր այն հատվածին,  որը ընտրությունների ժամանակ ձայն էր տալիս ՕԵԿ ռաջնորդ Արթուր Բաղդասարյանին: «Լինելով իշխանական` նա այդ ձայները կորցրել է եւ այժմ վերկանգնելու խնդիր ունի: Շատ հարցադրումներ, որոնք ՕԵԿ-ը  կանի հետագայում` նպատակ է հետապնդում վերկանգնելու կորցրած ձայները»,-նշեց Ա.Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով` ՕԵԿ պետք է կողմնորոշվի,  թե ընդդիմադիր որ հատվածում է ուզում տեղավորվի, քանի որ Հայաստանում կա ծայրահեղ, չափավոր եւ կենտրոնամեդ ընդդիմություն: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` ՕԵԿ-ը  ծայրահեղ ընդդիմության շարքերը չի գնա, քանի որ վերջինս շատ է փոքրացել եւ 5 տոկոսից էլ նվազ է. «ՕԵԿ  ցանկանում է պահպանել իշխանական  ձայների գոնե մի մասը , այդ պատճառով էլ նա կհամալրի կենտրոնամեդ ընդդիմության շարքերը»,-ավելացրեց Ա.Ադիբեկյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ