⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՏԸՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐԵԼ Է ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՏԸՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐԵԼ Է ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

 

«Մորսկոյ ուզել 2014» ամենամյա միջազգային երգի մրցույթում այս տարի  Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Հայաստան վերադարձավ «Գրան Պրիով»:

Այսօր երգչուհի Նարե Գրիգորյանն իր պրոդյուսեր, երգչուհի, ինչպես նաեւ հորաքույր ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողներին տեղեկացրեցին, որ մրցույթն անցել է բարձր մակարդակով:

Այս տարի մրցույթին մասնակցել են 9 տարբեր երկրիների երգիչ-երգչուհիներ, այդ թվում եղել է նաեւ մեկ ադրբեջանցի մասնակից, ով ներկայացրել է Նովոռոսիիսկ քաղաքը:

Համերգային երկու օրերի ընթացքում, առաջին մրցութային օրը` Նարեն կատարել է Destinys Child խմբի Stand up for love, իսկ երկրորդ օրը` Անի Քրիստիի «Քեզ» երգը:

«Պիտի ասեմ, որ առաջին փուլում Նարեն լավ ներկայացավ իսկ երկրորդում` ամբողջ երգն ընդհատվում էր` երաժշտությունն անջատվեց միկրոֆոնի հետ: Դե, բանկանաբար, հուզմունք է, ես այդ պահին ոտքի կանգնեցի, որ ասեմ` պահանջում եմ, որ նորից երգի: Ժյուրիի նախագահը կանգնեց ոտքի ու սկսեց ծափ տալ: Նա ասաց, հարկավոր չէ, որ Նարեն նորից երգի, քանի որ պարզ է` նա Գրան Պրիի է արժանի»,- պատմեց Արմինե Գրիգորյանը:


Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հոդվածն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ