⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԲՈՐԲՈՔԵԼ ՙԿԻՍԵԼՅՈՎՅԱՆ՚ ՍԿԱՆԴԱԼԸ

Արխիվ 12-16

ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԲՈՐԲՈՔԵԼ ՙԿԻՍԵԼՅՈՎՅԱՆ՚ ՍԿԱՆԴԱԼԸ

Արդեն գրեթե մեկ ամիս է անցել Դմիտրի Կիսելյովի երեւանյան այցից, որի շուրջ մեր արեւմտամոլներն իրենց ամբողջ քարոզչամեքենայով բորբոքել էին մի աներեւակայելի հիսթերիա:
Հիմա էլ նրանք ՙպասերով՚ խաղացին ռուսական լրատվական դաշտում գտնվող իրենց աջակիցների հետ, ովքեր այդ դաշտում են ձգտում չեղած տեղից ճարել խոչընդոտներ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու հարցում: Այս անգամ որպես խոչընդոտ է մատուցվում այն ցնդաբանությունը, իբր անդամակցությանն ահավոր խանգարում է ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը` Նժդեհի ցեղակրոն ուսմունքը: Հունիսի 25-ին այդ ցնդաբանությունը լրատվական դաշտ նետեց ՙքաղաքագետ՚ Յուրի Գորոդնենկոն, որը մինչեւ 2013-ը կիեւաբնակ միջակ փաստաբան էր` ՙնարնջագույնոտ՚ հայացքներով եւ հետո հանկարծ վերածվեց սկանդալային ՙկայսերապաշտ՚ քաղաքագետի եւ հրապարակախոսի: Իր հերթին, հուլիսի 3-ին Գորոդնենկոյի ցնդաբանությունից հսկայական մեջբերումներ անելով` լրատվադաշտում հայտնվեց տխրահռչակ պրոֆեսիոնալ սադրիչ Մոդեստ Կոլերովը, իր ծածկանուններից մեկով` Գայ Բորիսով: Այդ նյութն էլ իր հերթին շարադրանքով ներկայացրեց հայկական լիբերաստական քարոզչամիջոցներից մեկը` հընթացս Նժդեհի եւ Ցեղակրոն գաղափարախոսության նկատմամբ թունդ բացասական վերաբերմունքը եւ այդ գաղափարախոսությունը եվրասիական ինտեգրման թիվ 1 խոչընդոտ հռչակելը վերագրելով Դմիտրի Կիսելյովին, ում շուրթերից նման բան երբեւէ չի հնչել: Դե, հաշվարկը բավականին պարզունակ է` փորձել այդ կեղծիքի շրջանառությամբ երկրի բոլոր հայրենասեր, պասիոնար տարրերին տրամադրել ռուսների ու  Եվրասիական միության դեմ: Դե, պարզ է, ոչ ոք եւ ոչ մի տեղից եկած հանդիսացող Գորոդնենկոյի անունով սկանդալ չես սարքի եւ մարդկանց ուշադրությունը չես գրավի, իսկ դրա հետ կապ չունեցող Կիսելյովի անունը քաջ հայտնի է հանրությանը, համ էլ արդեն փորձարկված տարատեսակ քարոզչական հիսթերիաների տեխնոլոգիաներում:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ