ՙԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՕԵԿ-ՈՒՄ
Արխիվ 12-16ՙՇրջանայինում՚ վաղուց մարդկանց աչքն է ծակում նորին մեծություն ՙՕրինաց երկիր՚ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հսկայական նկարով պաստառը: Հատկանշական է այն, որ ՀՀԿ-ն, մյուս կուսակցությունները, նույնիսկ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն ու ՀԱԿ-ը իրենց առաջնորդների նկարով այսպիսի պաստառ երբեք չեն տեղադրել, եւ այստեղ հարց է առաջանում` միթե ՕԵԿ-ում` ընդդիմություն դառնալուց հետո էլ, անհատի պաշտամունք է առկա: Հարցով, իհարկե, ՙԻրավունքը՚ փորձեց դիմել նաեւ ՕԵԿ-ականներին, սակայն Ա. Բաղդասարյանի ահռելի, խոսուն նկարի դիմաց լռում են ՕԵԿ-ական հեռախոսները, հավանաբար` մինչ առաջնորդի ասուլիսը չեն ուզում արտահայտվել: Ի վերջո, հետաքրքիր է, ով կգտնվի այնքան խոհեմ, որ պարոն Բաղդասարյանին կհիշեցնի, որ ո°չ վաղը, ո°չ էլ մյուս օրը դեռեւս նախագահական ընտրություններ չեն, եւ իր մասին հիշեցնելու այլ տարբերակներ կան, քան հսկա նկարը խփելը քաղաքի ճակատին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
