⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՈՒՆԻԿԱԼ ԳՐԱՖԻԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՒՆԻԿԱԼ ԳՐԱՖԻԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

 

Հուլիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն XVI-XX դարերի արեվմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը: Թանգարանում առաջին անգամ է կազմակերպվում նման ցուցադրություն: Այն ընդգրկում է 100-ից ավելի ստեղծագործություն ներկայացնելով հետևյալ երկրները՝ Իտալիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա:

Արևմտաեվրոպական ունիկալ գրաֆիկայի (գծանկար, կավճանկար, ջրանկար, գուաշ) հավաքածուն ձևավորվել է տասնամյակների ընթացքում` սկսած 1921 թվականին Հայաստանի պետական կենտրոնական թանգարանի (ՀՊԿԹ) հիմնադրումից: Վերջին համալրումները վերաբերում են 2005 թվականին: Հավաքածուի ձևավորման գործում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Պետական Էրմիտաժն ու Պետական թանգարանային ֆոնդը, որտեղից 1930 և 1932 թվականներին ՀՊԿԹ փոխանցվել են գծանկարներ, որոնք կազմել են այս ոչ մեծ հավաքածուի հիմքը:

Այդ ճանապարհով ձեռք բերված բազմաթիվ գծանկարներ սերում են բավականին հայտնի եվրոպական և ռուսական հավաքածուներից` Կ. Կոբենցլի, Ի. Բեցկոյի, Ա. Բյորդելեի, Վ. Արղության-Երկայնաբազուկի և այլոց: Հավաքածուի համալրման այլ աղբյուր են արտասահմանցի հայազգի հավաքածուատերերի ու արվեստասերների նվիրատվությունները, ինչպես նաև թանգարանի ձեռքբերումները: Մի շարք ստեղծագործություններ հեղինակներն անձամբ են նվիրել թանգարանին: Եվրոպական գծանկարն ունի շուրջ յոթ հարյուր տարվա պատմություն: Այդ ժամանակահատվածում բազմիցս փոխվել է նրա բնույթը, տեխնոլոգիական միջոցները, խնդիրները, նաև` հարաբերությունը կերպարվեստի այլ տեսակների հետ:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ