⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՆՏԵՐՈՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՆՏԵՐՈՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

 

Մաիսի 26-ից  մինչեւ հունիսի սկզբները Հայաստանում հայտնաբերվել է էնտերովիրուսով վարակվածների 90 դեպք, վարակվածները հիմնականում երեխաներ են`5-8 տարեկան, որոնք հոսպիտալացվել են: Չնայած վիրուսը առակա է, սակայն ինչպես Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն է փաստում`վիրուսով վարակվածների մոտ չկան բարդություններ: Հիվանդությունը կանխարգելու համար արդեն Առողապահության նախարարության կողմից կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ`բժշկական հսկողությունը մեծացել է նախադպրոցական , դպրոցական եւ հանգստյան գոտիներում, քանի որ այստեղ կազմակերպված կոլեկտիվներ են, որտեղ եթե լինի վիրուսով վարակված մեկ հոգի, ապա վիուսը շատ արագ կտարածվի: Այս ուղղությամբ տարվում են նաեւ ախտահանիչ միջոցառումներ, որովհետեւ հարուցիչը արտաքին պայմաններում կարող է մնալ երկար ժամանակ, սակայն դրանք շատ շուտ վերանում են ախտահանիչ միջոցների օգտագործման դեպքում: Էնտերովիրուսնները տարածման ձեւերը բազմազան են`օդակաթիլային ճանապարհով եւ կոնտակտ-կենցաղային ճանապարհով`ձեռքերի, հիվանդի օգտագործած առարկաների միջոցով: Հիվանդության տարածման բազմազանությունը թուլ չի տալիս հասկանալու, թե Հայաստանում հիվանդությունը հատկապես որ ճանապարհով է տարածվում:

էնտերովիրուսը  Հայաստանում նոր հիվանդություն չէ, հիվանդության դեպքեր միշտ էլ երկրում գրանցվել է, բայց այսօր կա մեծ տարբերություն.«Այժմ Հայաստանում կա լաբորատոր ախտորոշման բարելավում, ամենակատրյալ մեթոդաբանությամբ այս հիվանդությունները արդեն ախտորոշվում են, որից հետո էլ արդեն հասկանում ենք թե ինչ հարուցիչների հետ գործ ունենք »,-նշեց ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Մասնագետը  մի քանի խորհուրդ տվեց այն մարդկանց,  ովքեր տանը ունեն հարուցիչով վարակված հիվանդ. տանը սովորական ախտահանիչ միջոցներով ախտահանել հիվանդի օգտագործած իրերը եւ առարկաները: Այս դեպքում շատ կարեւոր է նաեւ ձեռքերի հիգենիան , էնտերովիրուսը հաճախ օրգանիզմ է ներթափանցում ձեռքերի միջոցով: Գ.Սահկյանը բոլոր ծնողներին հորդորեց այս շրջանում երեխաներին զերծ պահել բաց ջրամբարներում լողանալուց: «Այս սեզոնին բաց ջրամբարներում հարուցիչները երկար են պահպանվում, իսկ երեխաների մոտ  էնտերովիրուսով վարակվելու հավանականությունը ավելի մեծ է, քան մեծահասակներինը»,-եզրափակեց Գայանե Սհակյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ