⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

 

Արդեն երեք ամիս է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է եկել  կոալիցիայից և իրեն հռչակել ընդդիմադիր ուժ: Հուլիսի 18-ին կայանալիք հանրահավաքից առաջ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը  մամլո ասուլիսում  ներկայացրեց կուսակցության անելիքները, երկրի առջև ծառացած խնդիրները:

Ինչպես այլ քաղաքական ուժեր ու կուսակցություններ, այնպես էլ  «Օրինաց երկիրը» մատնանշեց այն խնդիրները, որոնք արդեն 20 տարի է` կան Հայաստանում և որոնց մասին խոսում են նաև այլ ուժեր` արտագաղթ, տնտեսության վատ վիճակ, մենաշնորհներ, միակուսակցական իշխանական համակարգ, ճնշումներ գործարարների  նկատմամբ,  հոսանքի և գազի թանկացում, ինչպես նաև արտաքին քաղաքական ճակատում առկա խնդիրներ`մասնավորապես Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵՏՄ համագործակցության շարունակությանն առնչվող հարցերը: «Մենք ունենք մտահոգիչ զարգացումներ` Հայաստան-ԵՄ օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, իսկ եվրասիական տնտեսական միության  վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պետք է ունենալ գրագետ, զարգացած թիմ, որը կարող է բանակցել թե ԵՏՄ-ի, թեԵՄ-ի հետ` առաջ մղելու մեր քաղաքական օրակարգի գերակայությունները»,- ասաց ՕԵԿ ղեկավարը:

Երկրում առկա խնդիրները լուծելու համար Արթուր Բաղդասարյանն առաջարկում է` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, մեր երկրում անթույլատրելի և ոչ լեգիտիմ դարձնել ցանկացած ընտրական գործընթաց, որը կանցնի փողով, վախով, ճնշումներով և այլն:

Ներկայացնելով  կուսակցության ծրագրերն ու անելիքները` ՕԵԿ առաջնորը հայտարարեց, որ  իրենք ունեցել են  իրենց սխալները, թերությունները, որոնց համար ինքը ներողություն է խնդրում հայ ժողովրդից, ինչպես ժամանակին`2007-ին ներողություն խնդրեց ՀՀ առաջին նախագահը: Իսկ արդյոք պրն Բաղդասարյան, հայ ժողովուրդը, իսկ ավելի կոնկրետ`2008-ին ձեր ընտրազանգվածը կների ձեզ իշխանության կազմում հայտնվելու և ստացած քվեները փոշիացնելու համար:

Ինչ վերաբերում է  հուլիսի 18-ի կայանալիք հանրահավաքին,  Ա. Բաղդասարյանի խոսքով` դա կուսակցական հանրահավաք չէ. «Դա սոցիալական հանրահավաք է, որն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի  բարձրացմանը: Համոզված եմ` հանրահավաքը բազմամարդ է լինելու և միայն այդ հանրահավաքով չենք սահմանափակվելու»:

Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը այս հանրահավաքում չի պահանջելու նախագահ Սերժ Սարգսյանի  հրաժարականը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ