⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է «ՔԱՌՅԱԿԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ՞ՆԸ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է «ՔԱՌՅԱԿԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ՞ՆԸ


«Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ողջունում է «քառյակի» գործունեությունը, բայց կարծում է, որ աշնանը կերևա`«քառյակը» դուրս կգա՞խորհրդարանի պատերից, խորհրդարանական  համագործակցությունից պիտի վերածվի ընդհանուր ուժի, թե ոչ:

Վերջերս «Քառյակի» ուժերի ղեկավարները`Գագիկ Ծառուկանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, հանդիպումներ են ունեցել: Հովհաննիսյանը, հանդիպման մասին խոսելով ասաց, որ կա անկեղծ ցանկություն թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ փոխելու երկրում առկա իրավիճակը:

Խոսելով «Քառյակի» 12 կետերի մասին` նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ եթե միայն «Ժառանգությունը»  լիներ, ապա առաջ կքաշեր 12 կետից ավելի պահանջներ ու չէր սպասի մինչև աշուն, բայց քանի որ չորս ուժերն այդպես են որոշել, աշնանը միասնական հարթակ կունենան

Եթե «Քառյակի» ուժերը այնուամենայնիվ չպահանջեն նախագահի հրաժարականը կամ փողոց դուրս չգան, հնարավոր է «Ժառանգությունը» լքի  քառյակը: «Ես «քառյակ» եզրը չեմ օգտագործում, բայց  ոչ մի խորհրդարանական ուժ այդ համագործակցությունից կարծում եմ դուրս չի գա: Այլ հարց է, որ  այդ համագործակցությունը ինչ հեռանկար ու բովանդակություն կունենա»,- ասաց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին,Րաֆֆի Հովհաննիսյանը դրան լուրջ չի վերաբերում: Նրա խոսքով` վիճահարույց շատ կետեր կան` օրինակ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը 7 տարով:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ