⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻՆ»

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻՆ»


Հուլիսի 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ, կկայանա  դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» ներկայացման պրեմիերան` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:

Վրացական մամուլին տված հարցազրույցում ներկայացման բեմադրիչ, ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նշել է. «Պ. Ադամյանի թատրոնում հիմա անհնար է ներկայացում խաղալը, քանի որ շենքը վթարային է ու երկրի համապատասխան երկրաբանա-սեյսմիկ ծառայությունների կողմից արգելք է դրված։ Բայց, հույս ունեմ՝ մոտ ապագայում այդ խնդիրը լուծում կստանա։ Ըստ էության, լուծումն արդեն ընթացքում է, որովհետեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերջին այցը լուրջ խթան էր այդ ուղղությամբ։  Ընդ որում, թատրոնի հարցը բանակցության սեղանին դրված կարեւորագուն հարցերից մեկն էր»:

Իր խոսքում Հ. Ղազանչյանը նաեւ ասել է. «Կարծում եմ՝ շենքը կշնչի ու կշարունակի իր աշխատանքը։ Դա, ըստ ամենայնի, մեկ տարվա ընթացքում պետք է, որ լուծվի»։


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ