⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ԵՏՄ-ԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՈԻԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ԵՏՄ-ԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է

ՈԻԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ» ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցումը մինչև այս տարվա վերջ պետք է լինի` այսպես են պնդում իշխանությունները, իսկ մինչ այդ շատերը վստահ էին` հուլիսի մեկին պայմանագիրն արդեն ստորագրված պետք է լիներ:

Պայմանագրի ստորագրման համար տարբեր տեսակետներ են առաջ քաշվում, որոնցից մեկը վերաբերում է ԼՂ խնդրի հարցում կոնսենսուս գտնելով: «Իրավունքի» հետ զրույցում, սակայն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ լիովին մերժում է այդ տեսակետը: Ըստ նրա` արցախյան հակամարտության խնդիրը բոլորովին կապ չունի ԵՏՄ-ի անդամակցության հետ: Շան գլուխն իրականում այլ տեղ է թաղված` մինչև Ուկրաինայի և Իրանի հարցերը չլուծվեն, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կձգձգվի: «Բոլորը սպասում են` ինչպես է հանգուցալուծվելու  Ուկրաինայի խնդիրը, իսկ Իրանի հետ կապված ասեմ հետևյալը` վերջերս Թեհրանը պահանջել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում իրեն լիիրավ անդամ դարձնել: Բացի այդ` Հայաստանը տնտեսական հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ, որը ևս պետք է հաշվի առնել»,- մանրամասնեց քաղաքագետը:

Մանրամասները` տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ