⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՙՙՙՙՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆՔ ՄԻ ՄԵԾ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԱՏԱՐ ԾՐԱԳՐՈՎ՚

Արխիվ 12-16

ՙՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆՔ ՄԻ ՄԵԾ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԱՏԱՐ ԾՐԱԳՐՈՎ՚

Երեկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 2013-2014 ուստարվա լավագույն շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնեց անձամբ ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ: ՀՀ նախագահը ողջունելով ու շնորհավորելով շրջանավարտներին` առաջին անգամ խոսեց մի նոր ծրագրի մասին, ինչը պատրաստել են Հայաստանի իշխանությունները. ՙԱյսօր առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են, եւ ուսումնական տարվա սկզբին մենք հանդես կգանք մի մեծ ու կարեւոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության եւ հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետեւ մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում եւ ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին: Սա ձեզ համար հնարավորություն է եւ լավ հեռանկար` աշխատելու սիրած մասնագիտությամբ՚:
Ի դեպ, հանդիսավոր արարողության ժամանակ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՀՀ նախագահին շնորհեց ՙԽաչատուր Աբովյան՚ ոսկե մեդալ, որը ամենահին` ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող գերատեսչական մեդալ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ