⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը

Արխիվ 12-16

Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը

 



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: 
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը:«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ նոր ծրագրերի ներդրմամբ: Կառավարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի հաջող իրականացման գործում»,- նշել է վարչապետը: 
Ֆրենսիս Մալիժը նախ ներկայացրել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընթացքը և նշել, որ Եվրոպական բանկն առաջիկայում ևս պատրաստ է օժանդակել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում ենթակառուցվածքների և էներգետիկ բնագավառների զարգացմանը: ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության գործունեությունը՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսական հավասար պայմանների ներդրմանը և մենաշնորհների դեմ պայքարին: 
Միաժամանակ, Ֆրենսիս Մալիժը տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ն առաջիկայում պետք է հաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում հայկական կողմի հետ փոխգործակցությամբ կսահմանվեն երկկողմ առաջնահերթությունները: 
Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանին նոր դրամաշնորհի տրամադրման ծրագիրը, որն ուղղված է լինելու վերականգնողական էներգետիկայի բնագավառին: 
Ֆրենսիս Մալիժը հայտնել է նաև, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի բարելավման նպատակներով: 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, այնուհետև ներկայացրել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության մոտեցումներն ու ծրագրերը:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ