⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՖՈՐՈՒՄԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՖՈՐՈՒՄԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ



«Ոսկե ծիրան» Երեւանի 11-րդ կինոփառատոնի կարեւորագույն նախագծերից մեկը` «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն է, որը իրականացվում է 2007 թվականից սկսած: Այս տարի եւս` հունիսի 15-17-ը նախագծի շրջանակներում  տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը , որի նպատակներից  է նպաստել Արեւելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությանը եւ համարտադրությանը, ինչպես նաեւ` միավորել տաղանդավոր կինոգործիչներին միեւնույն ստեղծագործ հարթակում: Մասնակցության համար այս անգամ ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել է  ներկայացվելու եւ մրցելու երեք դրամաշնորհների համար: Նախագիծը, որը ըստ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղավեստական տնօրեն, «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրի ղեկավար Սուսաննա Հարությունյանի հանդիսանում է կինոփառատոնի անբաժան մասը, որի շրջանակներում այս  տարի  նույնպես կնեկայացնի  ֆիլմեր առանց սահմանների կինոծրագիրը: Ծրագրի ընթացքում կցուցադրվի 17 թեմատիկ ֆիլմեր, որոնք ստեղծվել են վերջին տարիներին Արեւելյան գործընկերության երկրներում եւ Թուրքիայում: Ծրագիրը կբացվի հունիսի 14-ին` «Եղբայրներ.Վերջին խոստովանություն» ֆիլմով:

«Նման նախագծերը այժմ շատ կարեւոր են ցանկացած փառատոնի համար, վերջին տասնամյակում կարեւոր փառատոները ստեղծել են նման արտադրական հարթակներ, քանի որ մեծացել է փառատոների,  որպես կինարտադրություն խթանող երեւույթը: Այս փառատոնը ստեղծում է այնպիսի հնարավորություններ, որպեսզի մեր երիտասարդ ռեժիսորները եւ ոչ միայն, ինտեգրվեն կինոարտադրության գործընթացի մեջ»,- անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի կարեւորւթյանը ընդգծեց ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ըստ նրա, այս ամենը դեռեւս մի փոքր քայլ է` խթանելու կինոարտադրության զարգացմանը:

Նշենք, որ հուլիսի 15-17-ը կայանալիք ֆորումի ժյուրիի կազմում կնդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Եվգենի Գուսիատինսկին, «Ոսկե ծիրան» Երեւանի կինոփառատոնի գեղավեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը  եւ կինոարտադրության այլ ներկայացուցիչներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ