⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ Է ԽԼՈ՞ՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ՏԱՂԱՎԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ Է ԽԼՈ՞ՒՄ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանի Ագրարային համալսարանի հարակից տարածքում «Օրինաց երկիր» կուսակցությունն իրականացնում է շինարարություն, որը հարուցել է  թե՛ բուհի դասախոսների, թե՛ ուսանողների, թե՛  ղեկավարության դժգոհությունը: «Իրավունքի» հետ զրույցում  համալսարանի պրոռեկտոր ՊԱՐՈՒՅՐ ԷՖԵՆԴՅԱՆԸ ներկայացրեց խնդրի էությունը:

1994 թ-ին  նախկին գյուղինստիտուտը, վերանվանելով Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ժառանգել է գյուղինստիտուտի ողջ գույքը: Երկու տարի առաջ այն դարձավ ՊՈԱԿ, և Կառավարության համապատասխան որոշման համաձայն` ամբողջ շինությունները պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվեցին բուհին: ՕԵԿ-ի և  Ագրարարային համալսարանի  համար կռվախնձոր դարձած տարածքը բուհի նախկին ավտոսպասարկման կետն էր, որը ևս  համարվում է  համալսարանի սեփականություն:


2004-ին ՕԵԿ-ը դիմել էր Կառավարություն՝ խնդրելով բուհի տարածքից իրեն տրամադրել 520 քառակուսի մետր, բուհը տվել էր համաձայնություն, որից հետո կառուցվել էր ՕԵԿ-ի շենքը. Այդ ընթացքում կառուցվեց նաև Արթուր Բաղդասարյանի համար ավտոտակ ու ջերմատուն: «Ավտոտնակը 2006-ին ճանաչվեց  քաղաքապետարանի կողմից որպես ինքնակամ կառույց  և պետական սեփականություն, իսկ 2007-ին  կառավարությունը այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տվեց մեզ, որը կադաստրում ստացավ պետական գրանցում»:

Այս տարվա մայիսի 23-ին, սակայն  բուհին  պատկանող ավտոտնակը սկսեցին քանդել: Հիմնավորումը, որը ներկայացրել է կուսակցությունը համալսարանի ղեկավարությանը, մեկն է` դա իրենց տարածքն է, որի քանդման համար իրենք ունեն թույլտվություն, և այն անձամբ պրոռեկտորը տեսել է. «Իրենք ունեն և քանդելու թույլտվություն, և դրան կից ճարտարապետանախագծային հանձնարարություն»:

Այդ վիճելի տարածքը համալսարանի համար կարևոր է այնքանով, որ ինչպես տեղեկացրեց համալսարանի պրոռեկտորը, նախատեսվում է   այդտեղ տեղայակել  մեծ քանակով գյուղտեխնիկա:

Պարույր Էֆենդյանի խոսքով` շրջանառվող լուրերի համաձայն`ՕԵԿ-ը ցանկանում է այնտեղ «Երևան TV» հեռուստաընկերության համար տաղավար սարքել (հեռուստաընկերությունը վերջերս գնել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը-խմբ.):

Ագրարային համալսարանին դիմել է ոստիկանություն ու քաղաքապետարան և կարողացել ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը, բայց  համալսարանի ղեկավարությունը դիմելու է դատարան իրավական ճանապարհով խնդիրը լուծելու համար:

Խնդրի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել նաև ՕԵԿ անդամների հետ, սակայն  հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Մանրամասները` տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ