⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՋԱՆԱ ԳԱԶԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ

Արխիվ 12-16

«ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՋԱՆԱ ԳԱԶԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ». ՌԴԱ ՎԱՐՉԱՊԵՏ

 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ հայտարարելով, որ Մոսկվայի ու Կիևի միջև գազային վեճի շարունակման դեպքում աշնանը կծագի գազային լիարժեք ճգնաժամ: «Ուկրաինան չի վճարում գազի համար: Պարտքն ահռելի է: Գազը վերցնում են  ստորգետնյա ապաստարաններից: Աշնանը կծագի գազային լիարժեք ճգնաժամ»,-նշել է նա: Ռուսական «Գազպրոմը» Ուկրաինային գազ մատակարարելու համար հունիսի 16-ից անցում է կատարել կանխավճարային համակարգի և ներկա դրությամբ Ուկրաինա է հասնում միայն Եվրոպայի համար նախատեսված ռուսական գազը, որը տարանցվում է Ուկրաինայի տարածքով: «Գազպրոմը» նաև սպառնացել է եվրոպական ընկերություններին, որպեսզի նրանք չիրականացնեն ռուսական գազի ռևերսային մատակարարումներ Ուկրաինային:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ