⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԲԱՔՎՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐ NDI ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԲԱՔՎՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐ NDI ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

Turan-ի փոխանցմամբ՝  պաշտոնապես փակվել է Բաքվում ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) գրասենյակը: Գրասենյակն իր գործունեությունը փաստացիորեն դադարեցրել էր մարտին, այն բանից հետո, ինչ Ադրբեջանի իշխանություններն այդ կառույցին մեղադրեցին Ադրբեջանի կառավարության դեմ երիտասարդության քայքայիչ ակցիաները ֆինանսավորելու մեջ: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, իսկ նրանից առաջ էլ՝ իրավապահ մարմինները հայտարարեցին, որ երիտասարդների խումբը NDI-ի գումարներով Ադրբեջանում պատրաստում էր «Արաբական գարուն»: Հիշեցնենք, որ Ադրբեջանում NDI-ի գործունեությունը վտանգի տակ հայտնվեց այն բանից հետո, ինչ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևն իր եռամսյա լրագրողական հետաքննության արդյունքներով NDI-ին մեղադրեց Ադրբեջանում «Ֆեյսբուքյան հեղափոխություն» իրականացնելու փորձի մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ