⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ` 83, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 95 ՏՈԿՈՍԸ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀՈՒՄ` 83, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 95 ՏՈԿՈՍԸ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

 

Համաշխարհային բանկի 1960-2013 թթ. կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում արտագաղթի եւ ներգաղթի ցուցանիշները 1987-91 թթ. եւ 2013 թվականին գրեթե նույնն է եղել: Թե այս երկու ժամանակաշրջանների մեջ ո՞ր գործոններն են նույնական, որ այսպիսի նույնատիպ արդյունքներ են ստացվել, «Իրավունքը» հետաքրքրվեց "Սոցիոմետր" անկախ սոցիոլոգիական ընկերության ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.

- Մինչեւ 1992-94 թվականները Հայաստանում փակվեց 1000 գործարան, 250 կոնստրուկտորական բյուրո եւ հետազոտական ինստիտուտ, լուծարվեց 900-ի մոտ կոլխոզ եւ սովխոզ, ու միլիոնավոր մարդիկ դարձան գործազուրկ: Այն ժամանակ դեռ մարդիկ գումար ունեին, ու մեծ թվով ինժեներական-տեխնիկական աշխատողներ, արհեստավորներ գնացին Ռուսաստան: Մենք ունեինք կոշիկի հզոր  արտադրություն, դա էլ փակվեց եւ այլն: Իսկ հիմա ցուցանիշն այնքանով է նույնը, որ տարեկան կտրվածքով, ամենահամեստ թվերով` 20-30 հազար մարդ արտագաղթում է` աշխատանք գտնելու համար, այսինքն` աշխատանք գտնելը դառնում է արտագաղթի հիմնական պատճառը: Տարբերությունն այսօր միայն այն է, թե ինչ աշխատանքի են գնում: Եթե առաջ, գոնե, ըստ մասնագիտության կարող էին աշխատանք գտնել, ապա հիմա Ռուսաստանն էլ է գտնվում ծանր վիճակում, ու այնտեղ էլ են գործարանները փակվում, եւ մարդիկ ինչ աշխատանք էլ գտնում են, ստիպված աշխատում են:

- Փաստորեն, երկու ժամանակաշրջանում էլ միայն սոցիալակա՞ն պատճառներից ելնելով են արտագաղթում:

- Այո, աշխարհում 83 տոկոսն արտագաղթում է` հիմնականում տնտեսական պատճառներից ելնելով, Հայաստանում` 95 տոկոսը, իսկ մնացած 5 տոկոսն էլ ուրիշ պատճառներից ելնելով` ընտանիքի միավորում, ուսման գնալ, կարիերա ստեղծել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ