ՕԵԿ-Ը ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՀՍՏԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀՆՉԵՑՆԵԼ
Արխիվ 12-16ՀՍՏԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀՆՉԵՑՆԵԼ
ՕԵԿ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ ՙԻրավունքի՚ թղթակիցը հետաքրքրվեց` համամիտ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում բարձրաձայնած խնդիրներին` ՙՈրոտան՚ հէկ-ի վաճառքին, կարմիր գծերին, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Պատգամավորի խոսքով` որոշ խնդիրներ ՙՕրինաց երկիրն՚ արդեն բարձրաձայնել է եւ դրել շրջանառության մեջ:
Հովհաննես Մարգարյանը, սակայն, կարծես խուսափեց հստակ պատասխանել այն հարցադրմանը, թե ինչու է Քոչարյանը կասկածելի համարում ՙՈրոտան՚ հէկ-ի վաճառքը, եթե հենց նրա ղեկավարման տարիներին եղել են կասկածահարույց վաճառքներ: ՙՅուրաքանչյուր քաղաքական գործչի իրավունքն է խոսել խնդիրներից, որոնց մասին ինքը ցանկանում է՚,- ասաց Հ. Մարգարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
