ԴԱՎՈՒԹՕՂԼՈԻԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՙՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՚ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ
Արխիվ 12-16Թուրքիայի արտգործնախարարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածը, որում նա խոսում է ՙարդար հիշողության՚ մասին եւ կոչ անում հայերին` հիշել, որ թուրքերը 1915-ին նախորդած եւ հաջորդած տարիները Անատոլիայի թուրքերի համար մեծ ողբերգության ժամանակաշրջան էր, բուռն արձագանք է գտել հայ հասարակական-քաղաքական շրջանում: Թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ վստահ է` Ահմեդ Դավութօղլուի այս ՙտեսությունն՚ էլ դատապարտված է ձախողման, ինչպես նրա նախորդ երկու`ՙԶրո խնդիր հարեւանների հետ՚ եւ ՙԽաղաղություն Հարավային Կովկասում՚ տեսությունները: ՙԿարծում եմ` Թուրքիան այս տեսակետը լավ փաթեթավորված կներկայացնի առաջին հերթին միջազգային հանրությանը, ապա` Հայաստանին ու Սփյուռքին՚,- ասաց թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանը վստահ է` Դավութօղլուի այս հոդվածը շարունակությունն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, այսինքն` նույն օպերայից է:
Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա այն, ըստ թուրքագետի, չի ուշանա. ՙՄի քանի հայտարարություն կկուտակվի, որից հետո արտգործնախարարը կամ նախագահը կպատասխանեն՚:
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին` բանախոսը վստահ է` այն Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կմնա միջազգային հանրության օրակարգում եւ ուշադրության կենտրոնում:
Ի դեպ, Թուրքիայում օգոստոսին սպասվում են նախագահական ընտրություններ, սակայն ով էլ ընտրվի նախագահ, հայ-թուրքական հարաբերություններում էական ոչինչ չի փոխվելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
