⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՄԻՊ ԻՋԵՎԱՆԻ ՙՀԱՆԳՈՒՑՅԱԼ՚ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԻ ԼՈԲԲԻՍՏ

Արխիվ 12-16

ՄԻՊ ԻՋԵՎԱՆԻ ՙՀԱՆԳՈՒՑՅԱԼ՚ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԻ ԼՈԲԲԻՍՏ

Դեռեւս նախորդ տարի ՙԻրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար՚ ծրագրի շրջանակներում ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ն հերթական հանդիպում-քննարկումն էր կազմակերպել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Այս հանդիպումը, ի տարբերություն այլ մարզերի, ուր հյուրընկալողները նրանց նման գրանտածիծ հկ-ներ էին, արտառոց էր նրանով, որ հանդիպմանը աջակցում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակը, որտեղ եւ տեղի է ունեցել վերոնշյալ խայտառակ հանդիպում-քննարկումը: Իսկ հանդիպման նպատակն էլ, ըստ կազմակերպիչների, հետեւյալն էր` մարզի իրավապաշտպան եւ ԼԳԲՏ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին ներկայացնել ՙԻրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար՚ ծրագիրը, նպատակը եւ սպասվելիք արդյունքները: Թե ինչպե±ս է պատահել, որ հայոց օմբուդսմենի գրասենյակը ներգրավվել է մի գործողության մեջ, որը հոմոսեքսուալիզմի լոբբինգով է զբաղված, եւ արդյոք հենց սույն խայտառակ հանդիպումների պատճառով չի փակվել ՄԻՊ Իջեւանի մասնաճյուղը, ՙԻրավունքը՚ հարցով գրավոր դիմել է ՄԻՊ գրասենյակին` հուսալով ստանալ ողջամիտ պատասխաններ, այլապես ՄԻՊ-ի գործունեության բովանդակությունը լուրջ կասկածների տեղիք կտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ