⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՙՇՊԻՈՆԱԿԱՆ՚ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՆ ՀԱՃԱԽԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
ՙՇՊԻՈՆԱԿԱՆ՚ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՆ ՀԱՃԱԽԵԼՈՒ


Արի ու տես, որ ՀՀ ԿԳ նախարարության մեջքի հետեւում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարել են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ` Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
Ավելին` ՙՅավաշ-կամաց՚ խորագրով ծրագիրը անցկացվելու է Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում: Ի դեպ, 7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, ՙկլոր սեղաններ՚, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնել մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնել նրանց կարողությունները` կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում: Մի խոսքով, թուրքերը յավաշ-յավաշ մեր ուսուցիչներից փորձում են իրենց համար ՙշպիոններ՚ պատրաստել, սաքունցյան գրասենյակներն էլ կամաց-կամաց Հայաստանի դեմ նոր ծրագրեր են մշակում: Ուշագրավ էր այն, որ այս մասին անգամ տեղյակ էլ չէր ՀՀ ԿԳ նախարարությունը: Ինչպես ՙԻրավունքը՚ պարզեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ. ՙԵս չգիտեմ` ի±նչ ճամբար է, ո±վ է գնալու, եթե ինձ անձնապես եք հարցնում այս մասին, ես դեմ եմ: Չեմ ողջունում, բայց չգիտեմ էլ, թե ինչ քաղաքականություն կա դրա շուրջ՚:
Ինչեւէ, հուսանք, որ այս դեպքում հայրենի ուսուցիչներն ու ուսանողները խելամիտ կգտնվեն ու ԿԳ նախարարության ՙգլխից չեն թռնի՚` դառնալով թուրք-սաքունցյան գործիք: Իսկ ՙթռնողների՚ անունները վաղ թե ուշ կհայտնվեն հրապարակային շրջանառության մեջ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ