⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ

Դերասան, ազատամարտիկ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ապաքինվում է, առողջական վիճակը համեմատաբար լավ է: «Իրավունքի» հետ զրույցում  ազատամարտիկի հայրը` Գրիշա Մկրտչյանը, տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին դերասանն արդեն կլինի Հայաստանում, բայց բժիշկների հորդորով հոկտեմբերին նորից պետք է մեկնի Գերմանիա`  բուժզննություն անցնելու` ավելի կոնկրետ գլուխը և ողնաշարը ստուգելու համար: «Սկզբում նախատեսված էր, որ Հայաստան պետք է գա հուլիսի 10-ին, սակայն  քանի որ բոլորիս շատ է կարոտել և օր առաջ ուզում է Հայաստան հասնել, հուլիսի 10-ը դարձավ հուլիսի 7»,- ասաց  ազատամարտիկի հայրը:

Եթե  նախկինում  դերասանը քայլում էր կորսետի (սեղմի)  միջոցով, ապա հիմա տեղաշարժվում է առանց դրա:

Դերասանը դեռ չի որոշել` Հայաստան վերադառնալուց հետո  կշարունակի իր դերասանական գործունեությունը, թե ոչ: «Բժիշկներն առաջիկա երկու օրվա ընթացքում կասեն` կարող է նա անցնել աշխատանքի, թե ոչ, բայց որ  Կարենը պետք է հիմնականում հեռու լինի աղմուկից ու մշտապես հանգիստ վիճակում, դա փաստ է»,- մանրամասնեց Գրիշա Մկրտչյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ