⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ


Իսլամական ծայրահեղական կազմակերպությունը  հունիսի 29-ին հայտարարել է իսլամական  խալիֆայության ստեղծման մասին:

Հիշեցնենք, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, որը ընդարձակ տարածքներ է վերահսկում Իրաքում և Սիրիայում, ըստ կառույցի մամուլի հետ կապերի պատասխանատու Աբու Մուհամադ ալ-Ադնանիի կողմից հունիսի 29-ին հրապարակված ձայնագրության, հայտարարել է «Իսլամական խալիֆայություն» հիմնելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ ԻՇԻՊ-ը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը, նրա փոխարեն ստեղծվել է «Իսլամական Պետություն» (Խալիֆայություն), որի կազմում ներառվում են բացառապես բոլոր մուսուլմանական պետություններն, այդ թվում՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը:

Արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, խոսելով ծայրահեղական այս կառույցի մասին, ասաց, որ այն  բավական կայացած է, ունի հզոր ֆինանսական  ու ռազմական ներուժ. «2013-ից Սիրիայում արդեն որոշակի տարածքներ անցել էին այս կառույցի  վերահսկողության ներքո, իսկ արդեն 2014-ին տեսնում ենք, որ կառույցը ընդլայնել է գործունեության իր սահմանները»:

Սակայն   նորաստեղծ այս  կառույցը  մեծ գլխացավանք կարող է  լինել Թուրքիայի համար, քանի որ  կառույցի ղեկավարները բազմիցս հայտարարել են այն մասին, որ Անկարայի վարած քաղաքականությունը չի բխում  իրենց շահերից:

Քանի որ կառույցը ծայրահեղական իսլամական կազմակերպություն է, այն ըստ բանախոսի, կարող է վտանգավոր լինել էթնոդավանական խմբերի համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ