⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՆՈՐ «ԶԱՐԹՈՆՔ» ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՆՈՐ «ԶԱՐԹՈՆՔ» ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ (Տեսանյութ)

 

Կայացավ «ԶԱՐԹՈՆՔ» պարային համույթի տարեկան հաշվետու համերգը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Միեւնույն ժամանակ բեմում էին 60-ից ավելի փոքրիկներ` իրենց գունառատ պարով, ապա բեմ բարձրացան պատանիները, ովքեր առաջին անգամ «Բերդ» պարեցին, իսկ հետո հերթը արդեն ավագ խմբինն էր, որոնց պրոֆեսիոնալիզմը չէր զիջուն պարուսույցներին: Եվ այսպես` հանդիսատեսը շուրջ երեքուկես ժամ վայելեց ազգային ու այլ ժողովուրդների ազգային նոր ու հին պարերի բեմադրություններ: Իսկ վերջում բեմ բարձրացավ «Զարթոնք» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՂՈՒԿԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, ով շնորհակալական խոսքերից առաջ նախ սկսեց մեծ խանդավառությամբ պարել, ապա նշեց. «Հարգարժան հյուրեր, իմ շատ սիրելի ծնողներ, ընկերներ եւ սիրելի հանդիսատես, շնորհակալություն, որ այս երեք ժամը մեզ հետ էիք, ու կարողացաք այսպես ուրախ տրամադրությամբ անցկացնել: Բարով եք եկել, ես շատ շնորհակալ եմ ձեր գալուստի համար: Ինձ համար շատ մեծ հարգանք ու պարծանք է»:

Ի դեպ, համերգային ծրագրի վերջում անակնկալ էր սպասվում «Զարթոնք» պարային համույթի պարուսույց-փորձավար ՄԱՄԻԿՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից պարգեւատրվեց` պարարվեստի ոլորտում ունեցած երկարատեւ եւ անբասիր աշխատանքի համար: Համերգից պատառիկներ դիտե՛ք ստորեւ զետեղված տեսանյութերում ու լուսանկարներում.


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ