⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՙԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹՈՒՄ՚ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ

Արխիվ 12-16

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՙԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹՈՒՄ՚ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ


 

Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ ֆոտոլրագրող Սոնա Ադամյանի "Երկխոսություն Կապույտ մզկիթում" անհատական ֆոտոցուցահանդեսի բացումը, որին ներկա էին հայ և իրանցի մտավորականներ, արվեստասերներ, նաև պաշտոնատար անձիք` Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին և Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Մաջիթե Մեշկին: Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին բարձր գնահատեց ֆոտոլրագրողի կատարված աշխատանքը եւ առաջարկեց մի քանի լուսանկար վերցնել` Կապույտ մզկիթում մշտական ցուցադրության: Հեղինակն իր ցուցահանդեսն անվանել է "Երկխոսություն Կապույտ մզկիթում", քանի որ ըստ նրա, Երեւանի մահմեդական միակ աղոթատունը` Կապույտ մզկիթը, հայ եւ իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն է, դա նաեւ այն վայրն է, որտեղ Իրանի ժողովուրդը երկխոսում է իր աստծո` Ալլահի հետ, իսկ ցուցահանդեսն էլ իր հերթին երկխոսության ձև էր մեր և իրանական մշակույթի միջև: Երկու շաբաթ տևած աշխատանքների արդյունքում ստեղծված հազարավոր լուսանկարներից ցուցահանդեսում ներկայացված են 30-ը: Իմամ Հաջի աղա Շաջաանիի ընտանիքի օրինակով երկխոսության դրսեւորումները ներկայացվում են ոչ միայն կրոնական համատեքստում, այլ նաեւ ազգային, մշակութային առանձնահատկությունների դիտանկյունից:  Նախագիծն իրականացվել է "Քաղաքացիական ֆորում" ՀԿ-ի, Եվրախորհրդի աջակցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 4-ը (Երևան, Մաշտոցի 12, Կապույտ մզկիթ): Մուտքն ազատ է:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ