⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հայաստանի և Վրաստանի միջև պետք է վերանայվի ազատ առևտրի համաձայնագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

Հայաստանի և Վրաստանի միջև պետք է վերանայվի ազատ առևտրի համաձայնագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ այսօր «Իրավունքի» թղթակիցը հետաքրքրվեց` հայ- վրացական հարաբերություններում ի՞նչ խնդիրներ կառաջանան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը երեկ Եվրամիության հետ ստորագրել է  ասոցացման համաձայնագիրը:

Փորձագետի խոսքով`Հայաստանը և Վրաստանը միշտ էլ եղել են քաղաքական տարբեր բևեռներում և ընտրել զարգացման տարբեր ճանապարհներ: «Անկախությունից ի վեր Հայաստանն ու Վրաստանը եղել են տարբեր բևեռներում: Այս տարիներին այդ բևեռացումը խնդիրներ չի ստեղծել Հայաստանի և Վրաստանի համար: Հետագայում էլ խնդիրները կարող են լինել միայն տնտեսական ոլորտում, քանի որ գոյություն ունի ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտի, միևնույն ժամանակ ազատ առևտրի համաձայնագիր կա Հայաստանի և Վրաստանի միջև, և այդ ամենը պետք է վերանայվի: Սակայն այս պահի դրությամբ դեռևս քննարկումները շարունակվում են. ամեն ինչ պարզ կդառնա, երբ Հայաստանը կանդամագրվի Մաքսային միությանը»,- ասաց Մելիքյանը:


Մանրամասները` տեսանյությում`

ՆՅՈՒԹԸ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ