⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ`ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ`ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Վրաստանը երեկ Եվրամիության հետ ստորագրել է  ասոցացման համաձայնագիրը: Փաստաթղթի ստրագրումից հետո  պասվում են մի շարք փոփոխություններ`մասնավորապես Վրաստանի օրենսդրությունը պետք է  փոփոխության ենթարկվի և  համապատասխանեցվի Եվրամիության օրենսդրության մակարդակին: Փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ կարծիքով այն մտահոգությունը, թե Վրաստանը ասոցացման համաձայնագրի ստորագրմանը կխոչընդոտի, չիրականացավ:

Փորձագետի խոսքով` ասոցացման համաձայնագրի ստորագրումը անարձագանք չմնաց Հարավային Օսիայի և Աբխազիայի կողմից: Հարավային Օսիան  համաձայնագրի ստորագրումից հետո առաջարկում է հանրաքվե անցկացնել բնակչության շրջանում և  ի լուր աշխարհի հայտարարել, որ Հարավային Օսիան ցանկանում է միանալ Ռուսաստանի Դաշնությանը: Աբխազիան ևս անարձագանք չի թողել համաձայնագրի ստորագրումը և հայտարարել է, որ  իրեն, այսպես ասած, պաշտպանելու է եվրոասոցացման համաձայնագրի ստորագրումից:

Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա դրանց բարի-դրացիական լինելը անուղղակիորեն կազդի նաև հայ-վրացական հարաբերությունների վրա:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին`ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ խոսքով` պարբերաբար երկկողմ հանդիպումներ են լինում, ինչպես վերջերս ՀՀ նախագահը մեկնեց Վրաստան, քննարկվեց հայ-վրացական տնտեսական հարաբերությունները, երբ հարևան երկրներն ինտեգրվում են տարբեր տնտեսական միություններին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ