⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ «ՎՆԱՍՎԵԼ Է ԳԱԶԱՏԱՐԸ, ՀՐԴԵՀՎԵԼ ԵՆ ԱՅԳԻՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ «ՎՆԱՍՎԵԼ Է ԳԱԶԱՏԱՐԸ, ՀՐԴԵՀՎԵԼ ԵՆ ԱՅԳԻՆԵՐԸ»

«Երեկ հակառակորդի կողմից կրկին խախտվել է հրադադարի ռեժիմը` 4 կրակոց է եղել Այգեպար գյուղի ուղղությամ, սակայն մեր կողմից արժանի հակահարված է հասցվել եւ թշնամին լռեցվել է: Այս պահի դրությամբ գյուղում խուճապ չկա գյուղացիները գիտեն, ինչպես պաշտպանվել»,-«Իրավունքի»  հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը խոսելով թշնամու կրակոցների հետեւանքով գյուղին հասցված վնասների մասին ասաց.«Կրակոցների հետևանքով վնասվել է գազատարը, տներին են կպել, տանիքներին, տան գույքն է վնասվել, այգիներ են հրդեհվել»: Վեջում գյուղապետը հավելեց.«Միշտ էլ կրակոցներ լինում են, անընդհատ հրահրում են»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ