Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՎԱՃԱՌՔ` ՀԱՆՈՒՆ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԵՍԹ-ԵՐԻԶՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

Արխիվ 12-16

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՎԱՃԱՌՔ` ՀԱՆՈՒՆ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԵՍԹ-ԵՐԻԶՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

Ոճաբան-դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԸ այս օրերին պատրաստվում է իր նոր «ԻՄ ԵՐԱԶ» հավաքածուի ցուցադրություն-վաճառքին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, Սեւանա լճի կենտրոնում: Նշենք, որ խոստումնալից միջոցառումը կազմակերպվում է բարեգործական նպատակներով: Հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «ԵՐԱԶ» բարեգործական հիմնադրամին, ինչի շնորհիվ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաները ձեռք կբերեն շաքարաչափերի թեստ-երիզներ` տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու համար: Ուշագրավ է այն, որ Ա.Նիկոլյանի ստեղծած կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված հագուստների վրա արտատպված է լինելու փոքրիկների երեւակայությամբ նկարված պատկերները: Ի դեպ, ոճաբան-դիզայները այս նախաձեռնությամբ տոգորված օրերս սոցցանցում է տեղադրել իր փոքրիկ «գործընկերների» հետ լուսանկարների շարք, որն այսպես է մեկնաբանել. «Ահա եւ մեր թիմը... Մենք միասին ստեղծել ենք այս հավաքածուն, որը պատրաստվում ենք ներկայացնել ձեր դատին հուլիսի 5-ին: Սա այն դեպքն է, երբ արվեստն է բարեգործության միջոց»: Ապա անկեղծանում է. «Ես այս հավաքածուի վրա աշխատում եմ շատ վաղուց եւ ցանկանում եմ , որ մեր հանդիպման օրը «ԻՄ ԵՐԱԶԸ» վերջապես դառնա մեր բոլորի ԵՐԱԶԸ»:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ցուցադրություն-վաճառքին մասնակցելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 077. 124-184 :

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ