ՙՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՙԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ՚
Արխիվ 12-16ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ֆրանսիայի հայ երիտասարդական միության եւ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ս. թ. հունիսի 28-ից հուլիսի 7-ը Հայաստանի պարարվեստի ՙԲարեկամություն՚ պետական համույթը Փարիզ, Լիոն եւ Մարսել քաղաքներում հանդես կգա համերգային ծրագրով:
Ծրագրում ընդգրկված են ժողովրդական, դասական եւ ժամանակակից պարեր: Համերգներին իր մասնակցությունը կբերի նաեւ Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը: Այնուհետեւ, ՙԲարեկամություն՚ համույթը հուլիսի 8-14-ը Իսրայելում կմասնակցի Հայաստանի մշակույթի օրեր ծրագրին:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՙԲարեկամություն՚ պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ասաց. ՙՄենք պետք է ներկայացնենք մեր արվեստը բարձր մակարդակի վրա: Դա մեզ համար շատ կարեւոր է: Ի դեպ, համերգները կանցկացվեն Ֆրանսիայի եւ Իսրայելի հեղինակավոր հանդիսասրահներում՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
