Երբ ԱԺ արտահերթ նիստում քվորում ապահովելու հարցում իր լուման ունեցավ նաեւ ՙԱզատ դեմոկրատների՚ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ՙհրաշալի քառյակի՚ ներկայացուցիչները իրենց կայքերի ու ֆեյսբուքյան ակտիվիստների միջոցով քարոզչական պատերազմ հայտարարեցին վերջինիս:
Այդ հարցում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում ՀԱԿ-ը, ինչին ի պատասխան էլ ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը որոշել է ՙջրի երես՚ հանել իր նախկին գործընկերների մութ գործերը եւ առաջիկայում կազմակերպելու է տեղեկատվության արտահոսք` հանրությանը ներկայացնելով ՀԱԿ-ի մասին իր ունեցած բոլոր ՙկոմպրոմատները՚, այդ թվում նաեւ բավականին ուշագրավ փաստեր որոշ ֆինանսական հարցերի վերաբերյալ: