⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԵԽ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՅՐԵՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՎՆԱՍ ՉԻ

Արխիվ 12-16

ԵԽ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՅՐԵՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՎՆԱՍ ՉԻ

Այս օրերին, երբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության գրեթե բոլոր անդամները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են ու Ստրասբուրգում բարձրագույն ամբիոններից կռիվ տալիս` ի ցույց դնելով ադրբեջանական հայատյացությունը, այդ երկրում խոսքի ազատության եւ ժողովրդավարության բացակայությունը, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը ձեռքի հետ «գործ է տալիս» ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Պարզվում է, որ Լ. Զուրաբյանը հանդիպել է վերջինիս ու ներկայացրել, թե հունիսի 23-ին եւ 24-ին Երեւանում ինչպիսի ոստիկանական բռնություններ են տեղի ունեցել` ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ: Թե ինչպես է վերաբերվում այս երեւույթին հայրենի օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից.
- Կարծում եմ` լավ է բոլոր ատյաններից օգտվելը: Մենք էլ ենք զբաղվում դրանով, եւ, երեւի, պարոն Զուրաբյանը գիտի, որ վարույթ ենք սկսել, ու ինքն էլ նաեւ դիմել է այլ կառույցների: Սա ընդհանուր աշխատանք է, բոլորս միասին պետք է անենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ