⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՇԱՀԻՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՏԻԳՐԱՆՈՒՀԻ  ՇԱՀԻՆՅԱՆԸ


 

Հուլիսի 8-16-ը Վիտեբսկում տեղի կունենա «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի «Վիտեբսկ-2014» էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթը:

Այս տարի Հայաստանից մրցույթին կմասնակցի երգչուհի ՏԻԳՐԱՆՈՒՀԻ  ՇԱՀԻՆՅԱՆԸ: Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում երգչուհին հանդես կգա «Իմ երգը», «Ստենա» և «Ժը սյուի մալադ» երգերի կատարումներով:

Ի դեպ,  «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից, արժանանալով տարբեր մրցանակների. Միստր Իքս /2004 թ., Հատուկ մրցանակ/, Անի Քրիստի /2005 թ., Հա­տուկ մրցանակ/, Կարինե Ասիրյան /2006 թ., 2-րդ մրցանակ/, Անդրե /2007 թ., մասնակցել է որպես պատվավոր հյուր/, Սերգեյ Գրիգորյան /2008 թ., Հատուկ մրցանակ/, Սոնա Գյուլխանյան /2008 թ./, Լիլու /2009 թ./, Անահիտ Շահբազյան /2010 թ., 2-րդ մրցանակ/, Նարեկ Մակարյան /2011 թ./, Ռուսլան Էլյազյան /2012 թ./, Վրեժ Կիրակոսյան /2013 թ./:




ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ