⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՊՏՈՒՂՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՓԱՍՏՈՎ «ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՐԿՈՒ ԱՆՁԱՆ

Արխիվ 12-16

ՆԵՐԱՐԳԱՆԴԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՊՏՈՒՂՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՓԱՍՏՈՎ «ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՐԿՈՒ ԱՆՁԱՆՑ»

Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող երկու պտուղների հայտնաբերման փաստով հարուցված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթի մեջ։ Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ Ոստիկանության լրատվական ծառայությունից: 
«Գործով մեղադրանք է առաջադրվել 2 մարդու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածով (վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու համար)»,- ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հիշեցնելով, որ երկու քրեական գործերը հարուցվել էին ՀՀ ՔՕ 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը), մյուս դեպքում՝ 122-րդ հոդվածի հատկանիշներով(ապօրինի աբորտ կատարելու համար):

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ